«Թղթակցություններ

Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները գործում են միասին՝ հանուն հաշտեցման

Ոլորտ:

Շաբաթ, Հոկտեմբեր 31, 2015 - 14:30
Որտեղ է տեղի ունեցել: 

Թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման դիվանագիտական գործընթացը առկախ վիճակում է, այդուհանդերձ հասարակությունները միմյանց ճանաչման և հնարավոր հաշտեցման փորձեր են իրականացնում:

«Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի շրջանակներում 20 երիտասարդ և երկու գրող Հայաստանից ու Թուրքիայից մասնակցում են 1915 թվականի ճանապարհները հետագծող ուղևորությանը՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության և փրկության ճամփաներին: 

«Շատ կարևոր է, որ պատմական այս ծանր բեռից հետո մենք կարողացանք շփում հաստատել երկու խմբերի միջև»,- ասում է Այշե Օքթամը, ով ներկայացնում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը Թուրքիայում:

Էկին Ջան Գյոքսոյը (Թուրքիա), ով այդ ուղևորության մասնակիցներից է, ցանկություն ունի, որ Թուրքիայի կառավարությունն ընդունի ցեղասպանությունը. «Մենք փորձում ենք անել մեր կողմից հնարավորը, որ դա տեղի ունենա և միաժամանակ մենք փորձում ենք ընկերանալ հայերի հետ»:

Ծրագրի մասնակիցները սեպտեմբերի 13-ից 22-ը աշխատել են Հայաստանում` Գյումրիում, Թալինում, Էջմիածնում, Երևանում և մի շարք գյուղերում՝ ընտանեկան պատմություններ գրանցելով 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության մաս կազմող Արևելյան Հայաստանում փրկություն գտած վերապրածների սերունդներից:

 «Մեզ համար շատ կարևոր էր սովորական մարդկանց հիշողությունների գրանցումը, մարդկանց պատմություններ լսելը և հատկապես այն մարդկանց, ովքեր ապրել են ցեղասպանությունը»,- նշում է Պատմության հիմնադրամի ներկայացուցիչ Օզլեմ Չայքենդը (Թուրքիա):

Դի-Վի-Վի ինթերնեյշնալի ներկայացուցիչ Նազարեթ Նազարեթյանն էլ համոզված է, որ հասարակությունները պետք է շփվեն և ճանաչեն իրար. «Երբ  դու մարդուն ճանաչում ես, արդեն քո մոտեցումը փոխվում է, քանի որ հասկանում ես, այնպես չէ, որ բոլոր թուրքերը հակահայկական են կամ բոլոր հայերը հակաթուրքական են: Ամեն դեպքում թուրք մասնակիցների համար էլ դժվար է, բայց պատրաստակամ են ճանաչելու»:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը վստահ է, որ դիվանագիտական ջանքերը միայն բավարար չեն հաջողության համար, և հաշտեցումը հնարավոր է, երբ երկու երկրների հասարակությունները ներգրավված են այս գործընթացում:

Ծրագրի առաջին փուլի արդյունքներին անդրադառնալով Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, «Գործելով միասին» ծրագրի համակարգող Ավետիս Քեշիշյանը նշում է. «Մասնակիցները ընկերական և հարգալից հարաբերություններ հաստատեցին և՛ միմյանց, և՛ այն վայրերի բնակիչների միջև, որտեղ որ եղանք: Միաժամանակ ոջունելին այն է, որ մասնակիցները չէին խուսափում ցեղասպանության մասին ծանր քննարկումներից և շատ համբերատար լսում էին իրենց զրուցակիցների տեսակետները»: 

Ծրագրի վերաբերյալ ինտերակտիվ ֆոտոկոլաժը դիտեք այստեղ:

«Գործելով միասին» ծրագիրը 5 բաղադրիչ է ունեցել, որոնցից մեկը աճող արխիվի ցուցահանդեսն է:

Աճող արխիվ

Այն արխիվային ցուցահանդես է, որը ծրագրով նախատեսված ուղևորության ընթացքում հավաքում է մարդկանց պատմություններ, նկարներ, իրեր. «Այս բոլորը ցեղասպանության և ներկայիս իրողության մասին պատմելու մի ձև է»,- բացատրում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը: 

Աճող արխիվի մասին մանրամասն կարդացեք այստեղ:

Երկուական գրողի ներգրավվածություն

Թուրքիայից Էկին Ջան Գյոքսոյը և Հայաստանից Աննա Մուրադյանը մասնակիցների հետ անցնում են ամբողջ ճանապարհը և օրագրային գրառումներ են կատարում:Դրանք հետագայում պետք է վերածվեն գրքի: Ի դեպ, Աննան իր օրագրի պատճենը (հայաստանյան փուլի ընթացքում արված գրառումները) նվիրել է աճող արխիվին:

Ճանապարհային ամսագիր

Ճանապահորդության ընթացքում  մասնակիցների՝ մարդկանց հետ հանդիպումները և ծանոթությունները գրվում են և տպագրվում ամսագրի տեսքով:

Հայաստանի մասին պատմող ամսագիրն արդեն նախնական տարբերակով առկա է, ինչպես նշում են կազմակերպիչները, այն վերախմբագրման փուլում է և վերջնական տեսքի է բերվում:

Բանավոր պատմություն

Ծրագրի  բաղադրիչներից է բանավոր պատմությունը: Այն դաշտային աշխատանք է ենթադրում.  ծրագրի շրջանակներում մասնակիցները նախատեսված վայրերում հանդիպում են մարդկանց, նրանց տուն են այցելում և գրառում նրանց անձնական կամ ընտանեկան պատմությունները: Ինչպես նշում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը, այն շատ կարևոր է երկիրը և իրողությունը հասկանալու համար:

«Բանավոր պատմություն անելիս սովորաբար գնում էինք չորս հոգով, հայերից մեկը հարցազրույցն էր վարում, մյուսը թարգմանում էր Թուրքիայի մասնակիցներին: Հետո բոլորը կարող էին հարցեր տալ կամ մի փոքր քննարկում անել, կախված էր նաև զրուցակցից և նրա հետ հաստատած կապից»,-պատմում է բանավոր պատմության խմբի մասնակիցներից թուրքագետ Արփի Աթաբեկյանը: 

Այնուհետև նա շարունակում է իր տպավորությունները փոխանցել. «Մարդիկ բավական լավ էին կարողանում հասկանալ միմյանց, չնայած, որ թարգմանչի միջոցով էին հաղորդակցվում, և շատ հետաքրքիր էր, երբ հարցնում էին իրենց հայրենիքի` Արևմտյան Հայաստանում իրենց պապերի ապրած տարածքների մասին, փորձում էին պատկերացնել` հիմա այդ վայրերն ի՞նչ տեսք ունեն, ինչպիսի՞ տեղեր են,  հարցնում էին Թուրքիայից մասնակիցներին՝ արդյո՞ք նրանք այնտեղ եղել են և ի՞նչ տպավորություններ ունեն: Բանավոր պատմությունը մեզ հնարավորություն տվեց հասկանալ Թուրքիայի տարբեր շերտերից եկած մարդկանց մոտեցումները ցեղասպանության խնդրին, իսկ իրենք և' պատկերացում կազմեցին Հայաստանի, և' մեր արդի խնդիրներին ավելի մոտիկից ծանոթացան, և' հասկացան` որքանով է կոլեկտիվ հիշողությունը պահպանված մեր տարածքում»:

«Գործելով միասին» ծրագրի համակարգող Ավետիս Քեշիշյանը կարևորում է, որ ծրագրի շրջանակներում մասնակիցները, բացի միմյանց հետ շփվելուց և պատմական խնդիրներն իրար հետ քննարկելուց, հնարավորություն ունեին հանդիպելու այլ մարդկանց, լինելու տարբեր տներում, լսելու նրանց ընտանեկան պատմությունները և ներսից տեսնելու, ճանաչելու Հայաստանը և հայերին: 

Հանրային միջոցառումներ

Ծրագիրը ներառել է նաև ցուցահանդեսներ, քննարկումներ և դասախոսություններ:

Այդ թվում՝ Թալին քաղաքի գեղարվեստի դպրոցում տեղի է ունեցել «Մուշ, քաղցր Մուշ. քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Գյումրիի տեխնո պարկում  ծրագրի մասնակիցների և այլ հրավիրյալների համար Գյումրիի որբանոցների մասին  դասախոսություն է կարդացել տեղացի պատմաբան Կարինե Ալեքսանյանը: Գյումրիում մասնակիցները նաև ոչ ֆորմալ հանդիպում-քննարկում են ունեցել Գուգարքի և Շիրակի թեմի առաջնորդների՝ Սեպուհ սրբազանի ու Միքայել սրբազանի հետ:

Էջմիածնում մասնակիցները  ներկա են գտնվել «Եղեռնի ժամանակ օգնության բաժանման» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որին զուգահեռ Ռուբեն Սևակ թանգարանում եղել է ցուցահանդես: Այս մասին պատմող տեսանյութը դիտեք այստեղ:

Տպավորություններ Հայաստանից և ծրագրի առաջին փուլից

Թուրքիայի մասնակիցներից ապագա հոգեբան Փընար Քոլանջալին զարմացրել է հայերի վերաբերմունքը թուրք մասնակիցների նկատմամբ. «Դատելով մեր երկրում գործող ատելությունից, ես մտածում էի՝ այստեղ էլ նույնատիպ է, ատելություն պիտի տեսնեմ, սակայն ինձ ամաչեցրեց, երբ տեսա իրենց մարդկային վերաբերմունքը,- ասում է Փընարը և շարունակում,- կարծում եմ մեր այստեղ գալը, իրար հետ շփվելը կարող է շատ լավ ազդեցություն ունենալ: Այստեղի մեր ընկերները կգան Թուրքիա, և ես օրինակ՝ կծանոթացնեմ նրանց իմ ընկերների հետ, իմ շրջապատը կլսի այն պատմությունները, որ մենք ենք լսել այստեղ, և հայ մասնակիցներն էլ կտեսնեն, որ Թուրքիայում ոչ բոլորն են վատ վերաբերվում այդ հարցին, և քիչ-քիչ այդ սառույցը կկոտրվի»:

Մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ Լիլիթ Հակոբյանն առաջին անգամ է մասնակցում հայ-թուրքական ծրագրի և ասում է, որ կարևորում էր թուրքերի հետ իր շփումը նրանց մասին իր ունեցած կարծրատիպերից հրաժարվելու համար. «Ու ստացվեց»,- նշում է նա:

Բանավոր պատմության խմբի հայ մասնակիցներից Արփի Աթաբեկյանը պատմում է, որ Թուրքիայի մասնակիցները կրթված և լայն աշխարհայացքով մարդիկ են: Արփին ասում է, որ հենց առաջին օրվանից էլ  թուրք մասնակիցների հետ ցեղասպանության մասին շատ են խոսել. «Եթե մենք հիմա շփվում ենք ու ինչ-որ բան ձևափոխվում է իրենց մեջ կամ մեր մեջ, մենք կկարողանանք ավելի շատ ուժ գործադրել կառավարության վրա: Ու գուցե այս մասնակիցներն էլ իրենց ներդրումն ունենան հենց իրենց երկրում ցեղասպանության ճանաչման գործում, ես չեմ կարծում, որ դա շուտ կլինի, բայց դա կլինի»:

Ծրագրի 2-րդ փուլը. Թուրքիա

«Գործելով միասին» ծրագիրը հայաստանյան փուլով չի սահմանափակվում, հաջորդ տարի մասնակիցներն աշխատելու են  Թուրքիայում՝ փորձելով փնտրել և փաստագրել հայության գոյության, կյանքի ու ոչնչացման հետքերը տարբեր էթնիկ, կրոնական ու մշակութային պատկանելություն ունեցող մարդկանց կոլեկտիվ հիշողության մեջ: Ի թիվս այլ կանգառների, Թուրքիայում նախատեսվում է այցելություն Ստամբուլի Հայդար Փաշա երկաթուղային կայարան որտեղից հայ մտավորականները աքսորվել են 1915թ. ապրիլի 24-ին  և Անկարայի մերձակայքում գտնվող Այաշ, որը համակենտրոնացման վայր է եղել:

«Այս տարի մենք հետևել ենք վերապրածների ճանապարհները, մյուս տարի անցնելու ենք տեղահանության ճանապարհներով և հույս ունեմ, որ մենք այնտեղ կարող ենք հանդիպել դահիճների ժառանգների հետ, ինչպես նաև որոշ իրական հերոսների ժառանգների հետ, ովքեր փրկել  կամ պաշտպանել են իրենց հարևաններին»,- ասում է Այշե Օքթամը:

 «Որքան շատ լինեն նման ծրագրերը հասարակության տարբեր շերտերում, այնքան հասարակությունների միջև երկխոսությունը առաջընթաց կապրի»,- վստահություն է հայտնում  «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Հայկակ Արշամյանը:

 «Գործելով միասին» ծրագիրը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և իր գործընկերների՝ «Պատմության հիմնադրամի» (Tarih Vakfı) ու «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի միացյալ նախաձեռնությունն է: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...