«Թղթակցություններ

Գիտունիկների աշխարհում

Ոլորտ:

Շաբաթ, Հոկտեմբեր 31, 2015 - 19:00
Որտեղ է տեղի ունեցել: 

«Մարդ ռոբոտ եմ ուզում պատրաստել, բայց արձակուրդների պատճառով մի քիչ ձգձգվում է»,- պատմում է տասներեքամյա Վիգեն Խաչատրյանը:

Թալինի ավագ դպրոցի աշակերտը արդեն երկրորդ անգամ է մասնակցում Դիջիթեք Էքսպո բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Այս տարի նա  ներկայացրել է հրշեջ մեքենա և շուն ռոբոտ.

«Հինգ ռոբոտ եմ սարքել, որից բերել եմ ընդամենը 2-ը»:

Շան անունը նա «Puppy»է դրել: Ռոբոտները պատկանում են լեգո տեսակի ռոբոտների շարքին: Դպրոցում Վիգենը անցնում է ռոբոտոտեխնիկա առարկա, և իր ուսուցիչը իրեն օգնել է ծրագրային հարցերում:

«Շուն ռոբոտ պատրաստելու համար տանջվել եմ 1 ամիս»,- ասաց  Վիգենը:

Վիգենի աշխատանքի արդյունքը կարող եք դիտել տեսանյութում:

Ցուցադրություններից բացի անցյալ տարի Վիգենը նաև իր ընկերոջ` Կարլոսի, և եղբոր` Նարեկի, հետ մասնակցել է Դիջիթեքի շրջանակներում անցկացված մրցույթի, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը:

Իրականում ռոբոտների պատրաստումը Վիգենի տաղանդների միայն մի մասն է ընդամենը:

«Ես երեք մասնագիտություն ունեմ` ռոբոտոտեխնիկա, դերասանություն և երգ»:

Դիջիթեք Էքսպոյին իրենց ռոբոտներն էին ներկայացրել նաև Գյումրու «Ընտանիք» կենտրոնի սաները: Երեխաները պատրաստել էին հրշեջ մեքենա և էլեկտրական տատանումներին արձագանքող սարք: Սարքը կարող է օգտագործվել օդանավակայաններում: Այն հինգ րոպեն մեկ գրանցում է ջերմաստիճանը հիշողության մեջ և ցանկացած պահի տեղեկություն է տալիս իրավիճակի մասին: Տեսանյութում կարող եք դիտել հրշեջ մեքենայի ցուցադրությունը:

Շուտով կփոխվեն մեր պատկերացումները նույնիսկ հետախուզության մասին: Կիբերնետիկա Ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Արման Թումանյանը ներկայացրել էր անօդաչու ինքնաթիռ: Ինքնաթիռը կարող է օգտագործվել պատերազմական իրավիճակներում, անցնել սահմանը և նկարել թշնամու տարածքը առանց մարդկային կորուստ ունենալու վտանգի: Ինքնաթիռի փորձարկումը դիտե՛ք տեսանյութում:Արմանը նույնպես երկրորդ անգամ է մասնկացում Էքսպոյին: Անցած տարի նա ներկայացրել է խելացի լուսակիր, որը փոխում է լույսի գույնը կախված տվյալ փողոցում մեքենաների առկայությունից: Էքսպոն հիանալի հնարավորություն է երիտասարդների համար աշխատանք գտնելու: Օրինակ` Արմանը պատմում է, որ որոշ ընկերություններ վերցրել են իր տվյալները հետագայում համագործակցության համար:  

Հոկտեմբերի 2-4-ը Երևան Էքսպոյում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա ԴիջիԹեք Էքսպո բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որը իսկական տոն է գիտական և նորարար ոլորտով հետաքրքրվող հասարակության համար: Ցուցահանդեսին կարող են մասնակցել ինչպես աշակերտներ և ուսանողներ, այնպես էլ արդեն կայացած ընկերություններ, որոնց համար սա հնարավարություն է իրենց արտադրանքը ներկայացնելու:

 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...