«Թղթակցություններ

Մտածում ենք ստեղծագործաբար

Ոլորտ:

Ուրբաթ, Նոյեմբեր 20, 2015 - 15:00
Որտեղ է տեղի ունեցել: 

«Յուրաքանչյուրը ստեղծագործ է, դա ինչ-որ տաղանդ չէ, այլ մի երևույթ է, որ յուրաքանչյուրում կա»:

Նշեց Awesome Foundation-ի ներկայացուցիչ Աննա Վասիլյանը՝ փորձելով երեխաներին քաջալերել ավելի ազատ և համարձակ մտածել:

Այնուհետև, Աննան ասաց, որ հաճախ մարդիկ չեն արտահայտում իրենց գաղափարները զուտ վախի պատճառով, բայց պետք է լինել ավելի համարձակ, քանի որ նույնիսկ ամենավատ գաղափարից կարող է մի հետաքրքիր միտք ծնվել:

«Մենք խուսափում ենք գաղափարներ արտահայտելուց, քանի որ կարծում ենք, որ գաղափարը ինչ-որ չափով լավը չէ: Սակայն վախը ստեղծարար մտածելակերպի թշնամին է, որովհետև չկան վատ գաղափարներ, կան գաղափարներ»:

Բերելով Գորդյան հանգույցի օրինակը՝ Աննա Վասիլյանը ապացուցեց, որ որևէ խնդրի լուծումը երբեմն կարող է լինել նույնիսկ ամենհեշտ և չսպասված տարբերակը:

Այսպիսով, պետք է գտնել մեզ մտահոգող մի խնդիր, առաջարկել բազմաթիվ տարբերակներ և վերջում ընտրել ամենահարմարը՝ լուծելով այն:

Երեխաների երևակայությունը զարգացնելու նպատակով անցկացվեց թմային աշխատանք, որտեղ աշակերտները պետք է 30 րոպեի ընթացքում ներկայացնեին որևէ գլոբալ խնդիր՝ օգտագործելով ընդամենը բաժակ, փուչիկ, ձողիկներ և մկրատ:

Այսպես թիմերից մեկը ներկայացրել էր աղտոտվածության խնդիրը գործարանների, մեքենաների թունավոր արտանետումների պատճառով: Խնդրի լուծումը նրանք տեսնում էին հեծանիվների օգտագործման մեջ:

«Ուզում ենք պայքարենք, որ հեծանիվներով մարդիկ երթևեկեն, ինչպես արտասահմանում է ընդունված, և մի փոքր ավելի հետաքրքիր դարձնենք մեր կյանքը՝ օգտագործելով այնպիսի փոխադրամիջոցներ, որոնք ավելի քիչ գազեր են արտանետում: Բացի այդ վթարների հետևանքները այդքան մեծ չեն, քան մեքենաներինը»,- ասաց աշակերտը:

«Մտածում ենք ստեղծագործաբար» դասընթացի վերջում Awesome Foundation-ի ներկայացուցիչ Հովհաննես Աղաջանյանը ծանոթացրեց աշակերտներին հիմնադրամի գործունեության հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երկու տարվա ընթացքում հիմնադրամը ֆինանսավորել է մոտ 23 մարդու Հայաստանում, այսինքն՝ 23 հազար դոլլար է ներդրվել տարբեր հետաքրքիր ծրագրերի համար, որոնք ուղղված են և՛ զվարճանալու, և՛ տարբեր գլոբալ խնդիները կարգավորելուն:

«Եթե ամեն մեկս ինչ-որ քայլ չանենք, ոչինչ չի փոխվի»,-ասաց Հովհաննես Աղաջանյանը:

Օրինակ՝ Awesome foundation-ի օգնությամբ տեղադրվել է դաշնամուր Մաշտոցի պուրակում ուրախ մթնոլոր տստեղծելու համար:

Նոյեմբերի 13-ին Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ «Մտածում ենք ստեղծագործաբար» թեմայով Վարպետաց դասը «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակում:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...