Անկեղծ ասած մեր համայնքը այնքան լավն է ու հագեցած, որ դժվարանում եմ կողնորոշվել, թե ինչպիսի բարեփոխումներ կարելի է կատարել:
Դավիթաշենը բավականին զարգացած է և ոչնչով չի զիջում Երևան քաղաքի Կենտրոն համայնքին: Ունենք լավ դպրոցներ, մակապարտեզներ, արվեստի դպրոց, նորակառույց շենքեր, գեղեցիկ զբոսայգի, լողավազան: Վերջերս համայնքը համալրվեց նոր օլիմպիական կառույցով, որը նոր մարզական շունչ հաղորդեց մեր համայնքին:
Ըստ իս` համայնքը կլինի ավելի լիարժեք, եթե կատարվեն որոշակի նոր մոտեցումներ: Ես կուզենամ, որ մեր համայնքում լինի բեմական հրապարակ` կանաչազարդ մայթեզրերով, գեղեցիկ լուսավորությամբ, որպեսզի տեղի ունենալիք միջոցառումները հավուր պատշաճի ներկայանալի լինեն: Նաև կցանկանամ, որ մեր համայնքում լինեն ժամանակակից զարգացման կենտրոններ և ժամանցի վայրեր և ինչու չէ նաև մեծ մարզահամալիր:
Չեմ ցանկանում վերը նշվածները համարել թերություններ կամ բացթողումներ, որովհետև մեր համայնքը բավականին զարգացած է, օր օրի ծաղկում է և բարգավաճում ի դեմս մեր հարգարժան թաղապետի:
Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի 9 ա դասարանի աշակերտուհի `
Էլեն Ղալթախչյան