«Թղթակցություններ

Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015

Ոլորտ:

Երկուշաբթի, Դեկտեմբեր 7, 2015 - 21:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Արդեն 5-րդ տարին անընդմեջ նորարության և տոխնոլոգիական փառատոնը`Հեքըթոն[ՅԱՆ]-ը, կմիավորի երիտասարդներին` 24 ժամվա ընթացքում նորարար գաղափարների և տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելու:

Այս տարվա Հեքըթոն[ՅԱՆ]-ը, ինչպես նախորդ տարիներին, իր անցկացման յուրահատկությունն ունի: Այն ստացել է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» անվանումը, և ինչպես Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանն է նշում, այն խորհրդանշական է. «Այսպես ցանկանում ենք, որ երիտասարդները, վերհիշելով իրենց մանկության տաղանդները, երազանքները, ավելի ստեղծագործաբար մոտենան մրցույթին»:

Մրցույթի անցկացման վայրը նույնքան խորհրդանշական է. մասնակիցները մեկ ամբողջ օր են անցկացնելու Վանաձորի Ստեփան Զորյանի անվան № 22 հիմնական դպրոցում, որը մանկություն վերադառնալու և մանկության տաղանդները և ստեղծարարությունը կյանքի կոչելու համար նպաստավոր միջավայրն է:

Ճիշտ է, այս տարվա Հեքըթոնյանը ստացել է «Մանկություն» անվանումը, սակայն մրցույթին կարող են մասնակցել բոլորն առանց տարիքային սահմանափակման:

«Հեքըթոնյանը հնարավորություն է, որ մասնակիցները հասկանան իրենց գաղափարի արժեքը: Տեխնոլոգիական ոլորտում սա նրանց առաջին քայլն է»,- ասում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը:

«Շատ կարևոր է, որ երիտասարդները նոր հմտություններ ձեռք բերեն, զգան մրցակցությունը և այդ ինտենսիվ 24 ժամվա ընթացքում կարողանան դրսևորել իրենց և հանդիպեն պոտենցիալ ներդրողների հետ: Պրոդուկտը ներկայացնելու պրոցեսը նույնպես կրթական էլեմենտ ունի իր մեջ, որովհետև շատերն առաջին անգամ են իրենց նախագիծը ներկայացնում»,- նշում է Սեդա Մուրադյանը:  

Հեքըթոնյան Մանկություն մրցույթը անցկացվելու է դեկտեմբերի 12-13-ին, այս անգամ` Վանաձորում:

«Մեզ համար կարևոր էր Երևանից դուրս տանել Հեքըթոնը և ընդհանրապես մարզերում խթանել ծրագրավորման և ձեռներեցության նկատմամբ հետաքրքրասիրությունը»,- ասում է  Մուրադյանը և վստահություն հայտնում, որ Հայաստանում կարող է ստեղծվել ընկերություն, որը հետաքրքրության կարժանանա թեկուզ արևմտյան այլ ընկերությունների և ներդրողների կողմից:

Հեքըթոնյանը խրախուսում է ծրագրերը նախատիպային մակարդակից ավելի մեծ փուլի հասցնելը, քանի որ մասնակիցներին տրամադրվում է բիզնես խորհրդատվություն հենց ոլորտի մասնագետների կողմից:

Սոնա Մարտիրոսյանը նշում է, որ այն գաղափարները, որոնք կունենան որոշակի ներուժ և արդեն իսկ մի փուլից կանցնեն մյուս փուլը կստանան նաև ենթակառուցվածքային աջակցություն. «Մենք կօգնենք նրանց կատարելագործել իրենց պրոդուկտը և կապ հաստատել տարբեր ներդրողների հետ»:

Այս տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնելու փոքր և միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud-based solutions) առաջարկող թիմերին։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի լավագույն 1-2 թիմերը, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտների փոքր բիզնեսների առօրյան հեշտացնող գաղափարներ և լուծումներ, կենտրոնի կողմից կարժանան 400,000 ՀՀ դրամ մրցանակի:

Միջոցառմանը հատուկ աջակցություն է ցուցաբերում նաեւ ԱՄՆ-ում գործող հեղինակավոր Knight – Mozilla OpenNews հիմնադրամը:

Հիմնադրամի անունից Հանրային լրագրության ակումբը խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը/մեդիային աջակցող ամենահետաքրքիր եւ օգտակար գործիքի դրա դեմո տարբերակը մշակած թիմին:

Նախատեսված պարգեւին կավելանա նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրված խրախուսական մրցանակներից մեկը:

ԱՄՆ դեսպանատունը նաև հատուկ մրցանակներ է սահմանել մրցույթի երիտասարդ մասնակիցների համար՝խրախուսելով նրանց առաջին քայլերը ձեռներեցության ոլորտում։

Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի անցկացման գործում մեծ ներդրում ունի «ԱրմենՏել ընկերությունը» (Beeline ապրանքանիշով): Ի հավելումն, ինտերնետի ապահովմանը, հաղթող երեք մասնակիցներին շնորհելու է հատուկ մրցանակ  ընկերության կողմից։

Հանրային լրագրության ակումբը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հրավիրում են ներկա գտնվելու տեխնոլոգիական տոնին:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...