«Թղթակցություններ

Որո՞նք են Հայաստանում արևային էներգիայի զարգացման ուղիները

Ոլորտ:

Երկուշաբթի, Փետրվար 22, 2016 - 17:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Հայաստանում արեգակնային էներգիան զարգացնելու հնարավորությունը բավականին դրական է և նվազագույնը կազմում է 5 Մվտ/1600 կվտ: Այս եզրակացությանն է եկել ԱՄՆ-ի վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան:

Հայաստանը վերոնշյալ ցուցանիշով երկու անգամ գերազանցում է եվրոպական ստանդարտները, որտեղ արեգակնային էներգիա ստանալու հնարավորությանը միջինը կազմում է 1600 կվ: 

Արեգակնային էներգիան զարգացնելու համար առավել նպաստավոր տարածաշրջաններն են Գեղարքունիքը, Գորիսը, Սիսիանը և Պուշկինոն: Վրջինում արդեն գործում է 4 սարքավորում 2,64 Մվտ ուժգնությամբ: Իսկ Սյունիքի մարզում գործում է «Ջերմաղբյուր» երկրաջերմային կայանը 150 Մվտ հզորությամբ:

Վերջերս Երևանի Մերգելյան ակումբում տեղի ունեցած քննարկմանը մասնագետները անդրադարձան Հայաստանում արեգակնային էներգիայի զարգացման հնարավորություններին, առավելություններին և թերություններին:

Քննարկման հիմնական բանախոս Clean Energy ՀԿ-ի փոխտնօրեն Հայկ Խաչատրյանն ասում է՝ արևային էներգիայի ներդրումն ունի մի քանի առավելություններ:

«Էներգիայի ավանդական աղբյուրների համեմատ ցածր վնաս շրջակա միջավայրի նկատմամբ, ածխաթթու գազի արտանետման ցածր մակարդակ, ազգերի և տարածաշրջանների էներգետիկ/ քաղաքական/ տնտեսական անկախություն: Հիմնական պատճառը Հայաստանում զարգացնելու համար հենց տնտեսական և քաղաքական անկախության ապահովումն է»,- նշեց Խաչատրյանը:

Առավելություններին զուգահեռ արեգակնային էներգիան ներդնելու գործընթացում կան նաև որոշ թերություններ:

Ըստ Խաչատրյանի՝ դրանցից են այլընտրանքային էներգիայի օգտագործման աղբյուրների անկայունությունը և դրա հետևանքով պահուստային էներգիայի անհրաժեշտությունը:

Խաչատրյանը նշեց, որ դեռ 2015-ին իրենք դիմել են ՀՀ կառավարությանը արևային էներգիայի օգտագործման ծրագիրը ներդնելու համար, սակայն որևէ ընթացք չի եղել: Այս տարի մասնագիտական խումբը կրկին դիմել է Կառավարություն նախաձեռնությանը ընթացք տալու և վերսկսելու համար:

Խաչատրյանի խոսքով, առաջարկը օրակարգում է և փետրվարի վերջին կկայացվի որոշումը:

«Ծրագիրը ներառում է մի քանի դրույթ. տեղադրել սեփական հարմարանքները տանիքների վրա, օգտագործել 150 Կվտ առանց թույլտվության, վաճառել ցանց էներգիա, իսկ 150 Կվտ ավելի էներգիա արտադրելու դեպքում անհատին համարել արտադրող և հարկեր գանձել»:

Հանդիպմանը ներկա բանկային ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ դեռևս արեգակնային էներգիա ստանալու սարքավորումները գնելու համար նախատեսված չեն վարկային արտոնություններ, բայց ֆիզիկական անձանց դեպքում տրամադրվում են վարկային արտոնություններ Start up-եր սկսելու համար:

Խաչատրյանն անդրադարձավ նաև արևային էներգիայի օգտագործման միջազգային փորձին, մասնավորապես՝ Ավստրիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, որտեղ էներգիայի գրեթե 2/3-ը արտադրվում է վերականգնվող/այլընտրանքային աղբյուրներից:

«Հիմնականում դրանք հիդրոէներգետիկան է, բիոմասսան, ինչպես նաև քամու, արևային և երկրաջերմային էներգիան»,-ընդգծեց Խաչատրյանը:

Քննարկմանը մասնակցող տնտեսագետ Արմինե Մանուկյանը ցանկանում է Հայաստանում մեծացնել այլընտրանքային էներգիայի օգտագործման շրջանակները և Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հետ մեկտեղ պատրաստվում է նախագիծ ներկայացնել, որտեղ մարդիկ կկարողանան պատրաստել թերմալ վահանակներ կամ պատվիրել դրանք մատչելի գներով՝ վճարելով միայն հումքի գումարը:

«Նախագծի նպատակն է հնարավորինս մատչելի դարձնել արևային էներգիայի օգտագործումը, քանի որ այն կապահովի էներգետիկ ծախսերի մաքսիմալ խնայողություն»,- ամփոփեց Արմինեն:

 

 

Լուսանկարները՝ Մերգելյան ակումբի:  

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...