«Թղթակցություններ

Ձեռներեցությունն ապահովում է աճ և հարստություն

Ոլորտ:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 17, 2016 - 14:00
Որտեղ է տեղի ունեցել: 

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա) համալսարանի փոխռեկտոր, թուրք ձեռներեցների շրջանում ազդեցիկ դեմքերից Էրհան Էրկուտը հոկտեմբերի 10-ին StartupIstanbul տարածաշրջանային համաժողովի ժամանակ սթարթափերին ուղղված իր ելույթում: Նա առանձնահատուկ կերպով ընդգծում է ձեռներեցությամբ զբաղվելու կարևորությունը. «Որովհետև այն ապահովում է հարստություն և աճ»:

2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Ստամբուլում ընթանում էր հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումը, որը համախմբել էր 500-ից ավելի սթարթափերի, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, եւ այլ երկրներից ժամանած ներդրողների, ոլորտի առաջատարների: Այն  բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր: 

Այս տարածաշրջանային ՏՏ միջոցառմանն առաջին անգամ մասնակցության բացառիկ հնարավորություն ունեին նաև հայկական 10 սթարթափեր: StartupIstanbul-ի շրջանակներում անցկացվող մրցույթում հայկական Skycryptor-ը, անցնելով բոլոր փուլերը, հայտնվեց նաև եզրափակչում: Հայաստանյան սթարթափերի մասնակցության հաջողությունների վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:

StartupIstanbul-ի շրջանակներում մասնավորապես հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովը առանձնահատուկ էր նրանով, որ Ստամբուլի Volkswagen Arena-ի 4000 տեղանոց մեծ դահլիճում մասնակիցները հնարավորություն ունեին հաղորդակից լինելու աշխարհի տարբեր երկրներից Ստամբուլ ժամանած հրավիրյալ բանախոսների ելույթներին, որոնք կիսվում էին իրենց փորձառությամբ, գիտելիքներով, իմացությամբ և խորհրդատվությամբ:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ StartupIstanbul-ի կազմակերպիչների հետ բանակցությունների շնորհիվ հայկական սթարթափերը հնարավորություն են ունեցել լիարժեքորեն մասնակցելու ինչպես ցուցահանդեսին, մրցույթին, այնպես էլ մենթորության դասընթացներին և համաժողովին:

Եթե դուք նույնպես ցանկանում եք ձեռներեցությամբ զբաղվել կամ արդեն սկսել եք, ապա հեղինակավոր համաժողովի ժամանակ ելույթ ունեցած բանախոսների խորհուրդները, որ նրանք ուղղում էին սթարթափերին, ձեզ համար նույնպես օգտակար կլինեն:

Ընտրված բանախոսներն էականորեն ընդգծում էին նախ արժեքների ստեղծումը:

Y combinator-ի գործընկեր Ադորա Չյունգը սթարթափերին խորհուրդ է տալիս դադարել մշտապես մտածել  գումարի մասին: «Կենտրոնացե՛ք ստեղծելու իրական արժեքներ: Դա ձեր հաջողելու նախապայմանն է»,- նշում է նա:

''The Executive JOY Institute''-ի հիմնադիր Միքայել Անդերսոնը նշում է միայն մեկ պատճառ՝ ինչու դառնալ ձեռներեց, այն է՝ ստեղծել արժեք և փոխել աշխարհը:

IE Business School-ի ներկայացուցիչ Մարկոս Էգյուիլլորը (Marcos Eguillor) բիզնես մոդելի նկարագրման համար ևս առանձնացնում է արժեքի ստեղծումը և արժեքի տարածումը:  

The Lean Brand-ի հեղինակ Ջերեմիա Գարդներն էլ սթարթափերին խորհուրդ է տալիս մեծ արժեքներ ստեղծելու համար աշխարհին նայել տարբեր հայացքով,  ձեռնարկել գործողություններ, ենթադրել, որ սխալ ես, մտածել գլոբալ, սկսել քչից, ընդունել անհայտը՝ բացահայտելու արժեքը:

Արժեքների, կապիտալի ստեղծումը հնարավոր է միայն հարմարավետության գոտուց դուրս գալու պարագայում: StartupIstanbul-ի մեկ այլ բանախոս, ՛՛From The Other Side of The World՛՛-ի հեղինակ Էլմիրա Բայրասլին  սթարթափերին հորդորում է չակնկալել ստեղծել նորարություն՝ ապրելով հարմարավետության մեջ: «Նորարությունը ծնվում է անհարմարությունից: Դադարե՛ք արդարացումներ գտնել և պատասխանատվություն ստանձնեք»:

Ադորա Չյունգն էլ խորհուրդ է տալիս գաղափար ունենալու դեպքում չհապաղել, սկսել անմիջապես. «Իսկ եթե չունես գաղափար, ապա պետք է աշխատել արագ աճող սթարթափի հետ և սովորել՝ ինչ պետք է անեն և չանեն ձեռնարկատերերը»:

Համաժողովի բանախոսները առանձնահատուկ կերպով իրենց ելույթներում անդրադառնում էին նաև բիզնեսում հաճախորդների դերի կարևորությանը:

«Ովքե՞ր են նրանք, ինչպիսի՞նն են նրանք, ինչպե՞ս մենք կարող ենք լուծել նրանց խնդիրները». Մարկոս Էգյուիլլորը հորդորում է բացահայտել հաճախորդներին:

«Ինչպիսի որոշում էլ մենք իրականացնենք, մենք ընտրում ենք հաճախորդի գոհունակությունն ամեն ինչից վեր»,- պատմում է Doğan Online-ի գործադիր տնօրեն Հանզադե Դոգան Բոյները և տալիս իր ամենակարևոր խորհուրդը ձեռներեցներին. «Սկսե՛ք հաճախորդից, ոչ թե արտադրանքից»: 

Սթարթափում հաջողելու համար բանախոսները խորհուրդ են տալիս կանգ չառնել, չփնտրել ավելի լավ ժամանակ ձեռներեցությամբ զբաղվելու ու բրենդ ստեղծելու համար: Ստեղծել սեփական սթարթափի զարգացման ռազմավարությունը, գործել միասնական:

«Եթե դու շարունակես շատ աշխատել, ապա կհաջողես»,- ասում է Ադորա Չյունգը:

Lumia Capital-ի գլխավոր գործընկեր Քրիստոֆեր Ռոջերսն էլ նշում է, որ չկա ոչ մի ճանապարհ ձախողումից խուսափելու համար, պետք է հետապնդել նրան: 

CouchSurfing-ի նեկայացուցիչ Քեյսի Ֆենտոնն էլ (Casey Fenton) ավելացնում է, երբ  մարդիկ համախմբվում են մեկ միասնական գաղափարի շուրջ նրանք կարող են հասնել մեծ բարձրունքների:

Այս համաժողովին և ընդհանրապես «StartupIstanbul»-ի միջոցառումներին մասնակցելու համար այս տարի մասնակցելու հնարավորություն ունեցան շուրջ 500 սթարթափ: Իսկ դիմողների քանակը կազմել էր ավելի քան 24.000-ը 135 երկրից:

Հայաստանյան 10-ը ընկերությունները այդ  500 սթարթափերի շարքում էին ընտրված: Սեդա Մուրադյանը կարևորում է այս միջազգային ֆորումին հայկական սթարթափերի ընդգրկվածությունը՝ փորձառության, նոր հմտությունների ձեռք բերման և համաշխարհային ներդրումային միջավայրից օգտվելու իրական  հնարավորության տեսակետից:

Հայկական պատվիրակության մասնակցությունն այս միջոցառմանը հնարավոր էր դարձել Հանրային լրագրության ակումբի (Հայաստան)  եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:

Նախագիծը մասն է կազմում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը:

 

 

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...