«Թղթակցություններ

«StartupIstanbul»-ին hայկական սթարթափերի մասնակցությունն ու ձեռբերումները

Ոլորտ:

Երեքշաբթի, Հոկտեմբեր 20, 2016 - 15:30
Որտեղ է տեղի ունեցել: 

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է շատ լինեն ոչ միայն տարածաշրջանում, այլև իրականացվեն Հայաստանում: Մեր կառավարությունն այնպիսի ծրագրեր պետք է իրականացնի, որ օտարերկյա ներդրողները Հայաստանում ներդրումներ անեն»,- ասում է LiTech նորաստեղծ ընկերության ներկայացուցիչ Ժորժ Սեյրադարյանը «StartupIstanbul»  տարածաշրջանային ֆորումին մասնակցության ընթացքում:

Ժորժը ևս 9 հայկական սթարթափերի ներկայացուցիչների հետ միասին 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը բացառիկ հնարավորություն ունեցավ մասնակցելու «StartupIstanbul» հեղինակավոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան)  եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով: 

Հայաստանյան մասնակիցները հեղինակավոր «StartupIstanbul»  տեխնոլոգիական միջոցառմանն իրենց մասնակցության կարևորության մի քանի հիմնական առանձնահատկություններ են նշում՝ միջոցառման մաշտաբայնությունը, ներդրողների հետ անմիջական շփումը, գործարար կապերի հաստատումը, մենթորների խորհրդատվությունները և դասախոսություններին ներկա լինելը:

«Ես պրակտիկորեն 2 րոպե առաջ զրուցում էի Շրի Լանկայի ներկայացուցչի հետ, որը հետաքրքրություն հայտնեց մեր հավելվածի կիրառության հարցում, կարծում եմ՝ որևէ այլ հարթակում Շրի Լանկայի բիզնես ներկայացուցչին հանդիպելու հնարավորություն չէի ունենա»,- իր տպավորություններն էր փոխանցում HurryApp ընկերության ներկայացուցիչ Հրաչուհի Բարսեղյանը:

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:

Հայաստանյան երկու սթարթափեր՝ Skycryptor-ն ու Earlyone-ը, միջոցառման ընթացքում առանձնացան իրենց հաջողությամբ: Միջոցառման հեղինակավոր մենթորների կողմից ընդգրկվեցին լավագույն 50-ի ցանկում և հոկտեմբերի 8-ին բեմից իրենց գաղափարները ներկայացրեցին ներդրողներին: 

Skycryptor նորաստեղծ ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը հաղթահարեց նաև մրցույթի հաջորդիվ փուլը եւ հայտնվեց լավագույն 15 սթարթափերի շարքում` հոկտեմբերի 10-ին՝ եզրափակիչ փուլին,  ավելի քան 4000  հյուրերին ներկայացնելով գաղափարն ու սթարթափը:

Արամ Ջիվանյանը «StartupIstanbul»-ին մասնակցությունն անգնահատելի փորձ է համարում: Նա նշում է, որ արդեն բիզնես կապեր է հաստատել այն անձանց հետ, որոնց հետ ցանկանում էր համագործակցություն ստեղծել: 

Արամն ընդգծում է նաև միջոցառման շրջանակներում դասախոսությունների անցկացման դերը. «Ես ներկա եմ եղել 2 հետաքրքիր դասախոսության, ուղղակի նման մարդկանց լսելու առիթ ամեն օր չես ունենում, որը շատ ուսուցանող է»:

ArmNomads-ի ներկայացուցիչ Արթուր Կարոյանը, տպավորված Twitter-ի փոխնախագահի ելույթով, ասում է, որ իրենից կարելի էր սովորել, թե ինչպես պետք է պահել բեմում, ինչպես տոնայնություն փոխել, ինչ ժեստերով ուժեղացնել արտահայտած միտքը: « StartupIstanbul-ը բազմակուլտուրական հարթակ էր, շատ լավ մթնոլորտ էր ստեղծված networking-ի համար»,- հավելում է նա: 

Ֆլորա Բաբաջանյանը՝ earlyone սթարթափի ներկայացուցիչը, ընդգծում է նաև մենթորների դերը. «Նրանք օգնեցին մեզ այս 2 օրվա ընթացքում պատրաստվել մեր ելույթներին, ճիշտ խորհուրդներ տվեցին՝ ինչը փոխել, ինչպես ավելի լավ ներկայացնել, նրանց օգնության շնորհիվ մենք նման արդյուքների հասանք»:

Bookoholics-ի ներկայացուցիչ Հայկազ Բագրատյանն էլ միջոցառումն օգտագործել է՝  իրականացրելու մի շարք հարցազրույցներ և հավաքագրելու տվյալներ իրենց արտադրանքի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքի: «Bookoholics-ը միայն հայկական շուկայի համար չէ, այլ նաև այլ շուկաների համար և գուշակել մարդկանց ընկալումը ճիշտ և պրոֆեսիոնալ չէ»:

Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերն այդ ծրագրի կարիքն ունեին, սակայն որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա: «Բանակցություններ ունեցա նաև պոտենցիալ ներդրողների հետ, որն ինձ ավելի վստահ դարձրեց մեր մշակած ռազմավարության առումով»,- ավելացնում է Հայկազը:

HY PICTURES-ի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը կարծում է, որ միջոցառման արդյունավետության մասին առավել իրական գնահատական կարելի է տալ միայն ամիսներ անց, երբ  ձեռբերված պայմանավորվածություններն ու կապերը իրականանան: 

Այնուամենայնիվ, նա մեծ ձեռքբերում է համարում այն, որ մեծ հետարքրքություն է  եղել իրենց ծրագրերի նկատմամբ և արևմտահայ գրականության կոմիքսներով հետաքրքրվել են թուրքական հրատարակչություններ և հնարավոր է՝ դրանք թարգմանվեն և տպագրվեն թուրքերեն լեզվով:

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին ներկայացել էր հետևյալ ընկերություններով՝

1.Heltun - «խելացի» տան կառավարման համակարգեր

2.Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն

3.LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ

4.HY Pictures - ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ

5.Bookoholics –  բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար

6.Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում

7.HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք

8.DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի  միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ

9.FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված

10.ArmNomads - խաղերի ծրագրավորում

Հանրային լրագրության ակումբի ծրագրի ղեկավար Լուսինե Ավագյանը կարևորում է հայկական սթարթափերի մասնակցությունը միջոցառմանը՝ ընդգծելով, որ նպատակն էր հայկական սթարթափերին ավելի մեծ շուկա դուրս բերել: Նա նշում է, որ այն հնարավորություն էր հայկական սթարթափերի համար ոչ միայն թուրքական և միջազգային շուկային ծանոթանալու և ներդրումային հնարավորություններին տեղեկանալու, այլև հայակական սթարթափերի տաղանդը ցուցադրելու համար:

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին  135 երկրից դիմել էին 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ  500-ը  մասնակցեցին միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում ընտրվել էին նաեւ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի մասնակից  հայաստանյան 10-ը ընկերությունները: 

Նախագիծը մասն է կազմում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը:

 

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Shuxur Karapetyan 01/19/2016 - 23:35

Վանաձոր քաղաքի Մոսկովյան 10 հասցեի բազում բնակիչների խնդրանքով անդրադառնում եմ ...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...