«Թղթակցություններ

Տիգրանի՝ Գերմանիայում ուսում ստանալու երազանքն ու շահած կրթաթոշակը

Ոլորտ:

Երկուշաբթի, Հունիս 19, 2017 - 13:15
Որտեղ է տեղի ունեցել: 

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝ Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու երազանքը իրականություն կդառնա։

Բարձր առաջադիմության և Գերմաներենի լավ տիրապետման հիման վրա Տիգրանը նոմինացվել է կրթաթոշակ ստանալու համար: Կրթաթոշակի հովանավորը Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն է: Վերջին 3 տարում Հայաստանում այդ կրթաթոշակից միայն Տիգրանն է ստացել: Կրթաթոշակին  դիմելու  համար պետք է սովորել 119 դպրոցում և նոմինացվել ZFA-ի տնօրենի միջոցով:

 «Հայաստանից դիմելու միակ տարբերակը դա է: Պարտադիր են նաև նախապատրաստական դասընթացները, քանի որ Հայաստանի դիպլոմը չի համապատասխանում Գերմանիային: Այս դասընթացները կայանալու են Մարբուրգում: Հոկտեմբեր ամսին ԴԱԱԴ կազմակերպությունը բոլոր կրթաթոշակակիրներին հավաքում է միջոցառման»,- պատմում է Տիգրանը:

Տիգրանը դեռևս 2012 թվականից որոշել էր քայլեր ձեռնարկել Գերմանիայում սովորելու ուղղությամբ: Գերմանիայում ուսում ստանալու ցանկությունը պատահական չէր, քանի որ, ըստ նրա, կրթությունն այնտեղ ավելի հարմար է և մատչելի:

2012-2014 թվականներին Տիգրանը հաճախում է գերմաներենի դասընթացների առանց որևէ կոնկրետ նպատակի: «Սկսեցի սովորել, բայց ոչ մի ծրագրից տեղյակ չէի»:

2014 թվականին Տիգրանի մայրը պատահական լսում է N119 դպրոցի մասին, որտեղ դասավանդվում է DSD ծրագիրը։ Դպրոց ընդունվելուց հետո արդեն ավելի պարզորոշ է դառնում Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու հեռանկարները։

2016 թվականի ամռանը Տիգրանը մեկնում է Գերմանիա՝ 9 շաբաթյա լեզվի դասընթացներ ստանալու և մեծ առաջընթաց ունենում։ Հայաստան վերադառնալուց հետո բարեհաջող հանձնում է DSD 2 քննությունը: «Պատասխանը տեսնելուց ապշել էի՝ 24-ից 22 ստացա»։

Բացի լեզվի քննությունից հարկավոր էր տրամաբանության IQ թեստ անցնել․ «Այս թեստին պատրաստվելու գրքեր չկային: Տրամաբանական քնությունն այնպես է համակարգված, որ պետք չէ պատրաստվել: IQ թեստից ստացա 92%, իսկ սնտեսագիտությունից 96%: Գերմաներենի ուսուցիչս ասաց, որ մինչ այդմ 86 տոկոսից բարձր ստացող չէր եղել»։

Քննության բարձր գնահատականների շնորհիվ Տիգրանը կրթաթոշակի արժանացավ և իր նախընտրած որևէ համալսարան ընդունվելու դեպքում նրան կհովանավորեն:

Տիգրանը կարևորում է նաև ընտանիքի անդամների կողմից աջակցությունը։ «Նրանք ինձ ոգեշնչել են և մոտիվացրել, որպեսզի առաջ գնամ, ինքնավստահությունը ամենակարևորն է հաջողության հասնելու համար»։

Տիգրանը խորհուրդ է տալիս ապագա շրջանավարտներին, որ ոչ միայն լինեն աշխատասեր կամ լավ սովորեն, այլ շատ կարևոր է, որ հավատան սեփական հաջողությանը:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...