«Թղթակցություններ

Տիգրան Պասկևիչյան. «Ներկայիս արտագաղթը ուղիղ շարունակությունն է սովետական արտագաղթի»

Ոլորտ:

Ուրբաթ, Հոկտեմբեր 20, 2017 - 15:00
Որտեղ է տեղի ունեցել: 

 

«Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակում, որը լրագրող, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը սկսել է 2010թ., երեք փաստավավերագրական ֆիլմ է պատրաստվել` նվիրված հայրենադարձության թեմային, որն իր ընդգրկման մեծ ծավալի շնորհիվ խորհրդահայ պատմագրության մեջ մտավ «Մեծ հայրենադարձություն» անունով (1945թ. նոյեմբերին ԽՍՀՄ կառավարությունը հայրենիք վերադառնալու հրավերի կոչ հղեց պատերազմի տարիներին տարբեր պարագաներում արտասահմանում հայտնված ԽՍՀՄ քաղաքացիներին): Նախագծի առաջին ֆիլմում `«Անծանոթ իմ հայրենիք», ներկայացվում է 1946-1949թթ. հայրենադարձության կամ ներգաղթի բուն գործընթացը, երկրորդում` «Օ, հայրենիք, սառն ու անուշ», ներկայացվում է սփյուռքից գաղթած հայերի կյանքը Խորհրդային Հայասռանում և նրանց նկատմամբ ստալինյան բռնաճնշումները, իսկ վերջին ֆիլմում, որը հոկտեմբերի 20-ին ցուցադրվեց Ավ. Իսհակյանի անվ. կենտրոնական գրադարանում` «Վերջին երազանք կամ Game over» վերտառությամբ, ներկայացվում է նույն հայրենադարձների հիասթափությունը ԽՍՀՄ-ից և իրենց նախնական բնակության երկրներ վերադառնալու ցանկությունը: Նախագծի ղեկավար և սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանն այս ֆիլմերը չի սիրում կինո անվանել, ասում է` դրանք ավելի շատ լրագրողական հետաքննություններ են: Նրա հետ զրուցեցինք իր գործունեության, «Դարձ ի շրջանս յուր» նախագծի և հետագա պլանների մասին:

-1989 թ. ձեր գրած բանաստեղծության առաջին տողն է. «Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու», իսկ այժմ, երբ երկիրն անկախ է, հիմա՞ էլ նույնն  է:                                                                                                                                              

-Ես հիմա էլ եմ ասում, բայց գիտեք, որպեսզի այդ կոնֆլիկտը չլինի, այդ հակամարտությունը  չլինի մարդու և երկրի միջև, պետք է ամեն ինչ շատ ներդաշնակ լինի: Իհարկե, էն ժամանակ ես ընդամենը 24 տարեկան էի, ու շատ լուսավոր երազներով ու իդեալներով էի ապրում, մտածում էի, որ ամեն ինչ պետք է իդեալական լինի կյանքում: Հիմա հասկանում եմ, որ իդեալական չէ: Բայց երկրորդ տողում էլ ասում եմ. «Ես քո զինվորն եմ, դու` իմ թշնամին», այսինքն` ես միշտ տեսնում եմ մարդու կեցվածքն այն բանի մեջ, որ դու անընդհատ կռվի, պայքարի մեջ լինես, պահանջող լինես, կասկածող…                                                                                                                                         

-2015 թ. ձեր 50-ամյակի առիթով երկու գիրք լույս ընծայեցիք` « Դոն Կիխոտի օրագիրը» և «Ձնեմարդու ավետարանը»: Առաջիկայում նոր գրքի շնորհանդես չի՞  սպասվում:                                                                                                                                                                

-Բանաստեղծություն, արձակ առաջիկա երկու տարիներին դժվար թե. ես ընդհանրապես մեծ դադարներով եմ տպում գրքեր: Ես շատ բծախնդիր եմ, անընդհատ հավաքում եմ, ջնջում եմ … մինչև որ… : Դա էլ երևի չէի անի, պարզապես 50 տարեկան էի դառնում ու մտածեցի` պետք է որպես շրջափուլ դա նշել:

- «Վերջին երազանքը» ֆիլմում ներկայացվում է, թե ինչու էին մարդիկ ուզում վերադառնալ այնտեղ, որտեղից եկել էին, այն ժամանակվա  արտագաղթի դրդապատճառները հասկանալի են , բայց այժմ սոցիոլոգները փաստում են, որ ամեն տարի Հայաստանը վերջնականապես լքում է 50 հազար մարդ, որը գերազանցում է ծնելիության մակարդակը ( 40 հազար երեխա տարեկան): Չէ՞ որ հիմա մենք անկախ ենք, ո՞րն է գլխավոր պատճառը:

-Այստեղ էականը թվային առումը չէ, այստեղ ավելի կարևոր է, որ և՛ հիմա, և՛ այն ժամանակ ավելի կարևոր են այն պատճառները, որոնք մղում են հեռանալու:

- Հիմա էլ անկախ ենք, բայց ինչ-որ բան, միևնույն է, խանգարում է: Մարդիկ արտագաղթում են, ի՞նչն է խանգարում:

 -Հա՛, այն ժամանակ մարդիկ ասում էին, թե մեր երկիրը չէր, սովետական երկիր էր և այլն: Մեծ հաշվով, մեր երկիրը չի վերարժևորել սովետական պատմությունը: Այ, նայեք, հայրենադարձությունը մեծ իրադարձություն էր, սակայն համարյա ուսումնասիրված չէ, այն բռնաճնշումները, աքսորներն ուսումնասիրված չեն: Հիմա նոր-նոր սկսել են, և դա լավ է: Այսինքն` այս ամենը պետք է վերարժևորել, մարդ կա` ինձ ասում է. «Ի՜նչ ես կպել էդ սովետական տարիների արտագաղթից, հիմիկվա մասին խոսա՛»: Ներկայիս արտագաղթը ուղիղ շարունակությունն է սովետական արտագաղթի: Եվ մի բան էլ կա, իհարկե, դա միայն իմ անձնական կարծիքն է, ես դա չեմ փորձում ֆիլմերի մեջ օգտագործել. եթե չլիներ այդ հայրենադարձությունը, գուցե չլիներ այդքան մեծ արտագաղթ, որովհետև հայրենադարձները, որ եկան (ֆիլմի սկզբում այդ մասին ասվում է. 95 հազ. հայ վերադարձավ), նրանք այնտեղ թողեցին շատ հարազատներ, հետո ՄԱԿ-ը օրենք ընդունեց, որ այն ընտանիքները, ովքեր ինչ-ինչ պատճառներով կիսվել են, պիտի վերամիավորվեն, և սա մարդու հիմնարար ազատությունների մեջ ֆիքսված օրենք է: Նրանք, ովքեր Հայաստան էին եկել, արդեն տեղացիների հետ էին ամուսնացել: Այսպիսով, եկան, իրենց հետ էլ վերցրին ու գնացին: Գնացող տեղացիներն էլ իրենց ազգականներին սկսեցին կանչել, դարձավ պրոգրեսիվ…

 

Հեղինակ՝  Սարգսյան Ելենա

Լուսանկարը՝  Անի Սուքիասյանի

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...