«Թղթակցություններ

Ինքնորոշված քաղաքացիները թաղեցին օլիգարխիան

Ոլորտ:

Շաբաթ, Ապրիլ 21, 2012 - 23:00
Որտեղ է տեղի ունեցել: 

Մաշտոցի պուրակում ինքնորոշված քաղաքացիների մի մեծ բազմություն հավաքվել էր հրաժեշտ տալու օլիգարխիայի սիմվոլ Օլիկ Գարխյանի խրթվիլակը: «Օլիկ Գարխյան»-ը իր բազմամյա գործարար կյանքը նվիրել էր բետոշինությանը, հանքագործությանը, սաունաշինությանը եվ այս տարիների ընթացքում կորզել ՀՀ քաղաքացիների հանրային սեփականությունը:

Թաղման արարողությունը սկսվեց  «Օլիկի» հոգեհանգստի հանդիսավոր արարողությամբ, որտեց իրենց ցավակցա-շնորհավորական խոսքը հայտնեցին մի քանի ինքնորոշված քաղաքացիներ: 

Քանի որ oլիգարխիան մեր հանրապետությունում «հատուկ ուշադրություն ու լավ վերաբերմունք»  էր վայելում, ոստիկանությունը մի ամբողջ ջոկատ էր հատկացրել նրա թաղման անվտանգության համար: 

Բոլորին էր հուզել օլիգարխիայի վախճանը, իսկ նրա կնոջ հուզմունքին չափ ու սահման չկար: Նրա աղիողորմ լացը վկայում էր, որ եկել է վերջը, այլեւս ոչ մի շքեղ շորեր, ոչ մի թանկարժեք զարդեր ու առանձնատներ: Նրան ոչ մի կերպ հանգստացնել չէր լինում:

Թաղման թափորը որոշեց «Օլիկին» վերջին անգամ ման տալ Երեւանի կենտրոնական փողոցներով եւ անցնել նրա սիրած օբյեկտների կողքով: 

Անչափ հուզիչ էր “Օլիկի” հրաժեշտը իր շատ սիրելի տան հետ, որը նա սարքել էր Հյուսիսային պողոտայում՝ կրկին հափշտակելով հանրության տարածքները:

Թափորը շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ «Օլիկը»  հրաժեշտ տվեց նաեւ իր համար այդքան կարեւոր կառավարության շենքին, որի պատերի ներսում էր թաքնված նրա հաջողությունների գաղտնիքը:

Հրապարակում հրաշք տեղի ունեցավ՝ «օլիգարխը» սպասեց մինչ լուսափորը կկանաչի եւ նոր անցավ փողոցը: ՀՀ հասարակությունն առաջին անգամ տեսավ օլիգարխին օրենք պահպանելուց: Ցավոք ինքը չտեսավ ու չզգաց օրենքի ուժն ու զորությունը: 

Թափորն ուղեկցող թմբկահարներն իրենց զարկերով հանրությանն իմաց էին տալիս օլիգարխի մահվան ուրախալի բոթի մասին:

Բարձրախոսով պարբերաբար հնչեցվում էր բաղձալի. «Մահացել է օլիգարխիան, ՀՀ ինքնորոշված քաղաքցիները թաղում էն նրան»:

Ցավոք, «Օլիկն» այսօր առաջին անգամ եղավ դատախազության շենքի եւ Պետ եկամուտների ծառայության շենքերի դիմաց, այնինչ հենց նա պետք է որ բոլորից շատ գործ ունենար այդ կառույցների հետ:

Այսպիսով թաղման երթը ինքնստինքյան վերափոխվեց ճանաչողական էքսկուրսիայի:

Թափորը վերադարձավ Մաշտոցի պուրակ, որտեղ էլ պլանավորվում է պահել նրա դին մինչեւ հինգշաբթի օրը, երբ նրա դին կհանձնվի ՀՀ կառավարությանը:

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...