«Թղթակցություններ

Ի՞նչ անել, երբ անունդ չկա ընտրացուցակում

Ոլորտ:

Չորեքշաբթի, Ապրիլ 25, 2012 - 13:45
Որտեղ է տեղի ունեցել: 

Մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններն են, ընտրության օրը այցելելով ընտրատեղամաս հնարավոր է` հայտնաբերես, որ ընտրացուցակներում քո տվյալները բացակայում են: Այդ հանգամանքը կարող է քեզ զրկել քվեարկության մասնակցելու հնարավորությունից:

Իսկ ինչպե՞ս կարող ես վերականգնել ընտրելու քո իրավունքը, ի՞նչ կարող ես անել այդ իրավիճակում:

Facebook սոցիալական ցանցում փաստաբան ամուսիններ Ինեսսա Վարդանյանը և Արթուր Պետրոսյանը անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում, այս հարցին նույնպես անդրադարձան իմ խնդրանքով:

Իհարկե հայտնի է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը հնարավորություն է տալիս ստուգելու  քո տվյալների առկայությունը: Կայքում քո տվյալները  չհայտնաբերելու դեպքում, Ինեսսան խորհուրդ է տալիս դիմել ՀՀ ոստիկանություն (անձնագրային բաժին)` որպեսզի ընդգրկվես ընտրողների ցուցակում: «Դիմումը բավարարվելու դեպքում քեզ կտրվի համապատասխան տեղեկանք, որը քվեարկելու հնարավորություն կտա»,- նշում է  նա:

«Բայց եթե միայն ընտրության օրն ես պարզել, որ ընտրացուցակում քո տվյալները բացակայում են, ապա դա ևս չի կարող խոչընդոտել ընտրելու քո իրավունքի իրացմանը: Այս պարագայում ևս կարող ես դիմել անձնագրային բաժին և ձեռք բերված տեղեկանքի հիման վրա մասնակցել ընտրություններին»,- բացատրում է Ինեսսան: 

Արթուրը հավելում է` ընտրողը կարող է դիմել նաև  ընդհանուր իրավասության դատարան: «Դատարանը պարտավոր է նման գործերը քննել և լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Ընտրողներին ընտրացուցակներում ընդգրկելու մասին գործերով կայացված վճիռները վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչը ընտրողին հնարավորութոյւն է տալիս հնարավորինս արագ վերականգնել ընտրելու իր իրավունքը»:

Ինեսսան և Արթուրը շատ են կարևորում մարդկանց իրավագիտակցությունը: Նրանք այդ էջը ստեղծել են մարդկանց օգնելու համար:

Ընդ որում արտասահմանում սա շատ ընդունված տարբերակ է, շատ գրասենյակներ ունեն իրենց անվճար խորհրդատվությունը Ֆեյսբուքում`

http://www.facebook.com/freelegaladvice,
http://www.facebook.com/FreeLegalCounselling,
http://www.facebook.com/pages/Free-Legal-Advice/132145543524004:

Ընտրության օրը Ինեսսան և Արթուրը  իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լինելու են online, ինչպես նաև հեռախոսահամար է գործելու(055267724)` մարդկանց հուզող հարցերին պատասխան տալու համար:

 

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Մարի Սևոյան 08/30/2017 - 18:00

Բնապատկերներ, վանքեր, վառ ծաղիկներ, որ ստիպում են կանգնել, հիանալ իրենցով ու ակամայից վայելել նրանցում թաքնված բույրն ու քեզ զգալ ինչպես...

Tigran Hovhannisyan 05/07/2016 - 19:13

Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով  «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-...

Arm Sargsyan 03/13/2016 - 19:33

Չգիտեմ, թե ցանկությունս որքանով է հնարավոր ի կատար ածել, որքանով՝ ոչ, բայց այն մեծ է, անչափ մեծ.

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:11

Տարիքակիցներիս հետ ժամանակ անցկացնելու համար մեծ մասամբ ստիպված եմ լինում գնալ քաղաքի տարբեր մասեր, քանի որ Դավթաշենում չկան իմ և իմ...

Արփինե Մանասյան 02/07/2016 - 21:00

Սույն թվականի հունվարի 16-ի առավոտյան, Դավթաշեն առաջին թաղամասի կանգառներից մեկում կանգնած էի և նկատեցի մի խումբ տաքսիներ, որոնք...

Մարիամ Գրիգորյան 01/23/2016 - 23:01

Ողջույն: Ես Մարիամն եմ: Ապրում եմ Դավթաշենում: Հայաստանը ունի որոշակի բյուջե, բայց իր բյուջեից շատ քիչ մասն է հատկացնում թոշակառուներին...

Աշոտ Իսրաելյան 05/10/2014 - 16:00

Նորաբաց «Երևան Մոլ»-ում օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել «Սամսունգ» ընկերության «ռոբոտին»: Ռոբոտը իր պարային շարժումներով գովազդում է...

Liza Gasparyan 01/08/2013 - 14:30
Նելլի Շիշմանյան 12/30/2012 - 19:15

Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ.  Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով...

Liza Gasparyan 12/07/2012 - 11:20

1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ , անօթեւան մնաց` 514.000-ը:

Elmira Abgarian 11/28/2012 - 12:00

Դեռևս մայիս ամսվա սկզբին անդրադարձել էի Երեւանի Դավթաշեն 4րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչների բողոքին առ այն, որ նրանց ջանքերով  աճեցրած...

Elmira Abgarian 11/28/2012 - 11:45

Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ  տարիներ շարունակ իրենց կողմից տնկած և  խնամված ծառերը կտրել են...

Մարի Սևոյան 06/19/2017 - 13:37

Քրտնաջան աշխատանքը և նպատակասլացությունը հուսախաբ չարեցին․ այս տարի աշնանը N119 ավագ դպրոցի շրջանավարտ Տիգրանի՝...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:56

«Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 10/20/2016 - 15:45

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է...

Arpine Arzumanyan 10/17/2016 - 14:19

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա)...

Arpine Arzumanyan 09/28/2016 - 17:54

«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել...

Հերմինե Ղարիբյան 06/03/2016 - 17:22

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի նախաձնեռնությամբ մեկնարկեց «Բանավեճի մշակույթ, հռետորական խոսքի արվեստ»...