Կանոններ

Հունվար 30, 2014 թ.

Այցելելով «My News»  եւ գրանցվելով կայքում Դուք համաձայնվում եք ենթարկվել «My News» - ի օգտագործման պայմաններին եւ կանոններին:

Ստորեւ ներկայացնում ենք «My News» –ից օգտվելու կարգը:

Ուշադրությամբ կարդացեք այն նախքան կայքից օգտվելը, եւ եթե Դուք համաձայն չեք որեւէ դրույթի կամ կանոնի հետ, ապա խորհուրդ չի տրվում մուտք գործել, գրանցվել կամ օգտվել կայքից:

1. Օգտագործման պայմանների ընդունում

Բարի գալուստ «My News»  կայք:  Սա օգտատերերի կողմից ստեղծվող բովանդակություն եւ հանրային թղթակցությունների ու տեքստային, տեսա եւ ֆոտո նյութերի հավաքագրման ու հրապարակման համար ստեղծված հարթակ է: Այն համակարգվում է Հանրային լրարության ակումբ ՀԿ-ի կողմից, որը իրավասու է փոփոխել սույն օգտագործման պայմաններն առանց նախազգուշացման:

«My News» կայքէջ մուտք գործելիս, անհրաժեշտ է պարբերաբար վերանայել օգտագործման պայմանները` կատարված փոփոխություններին տեղեկանալու նպատակով:

Եթե օգտագործման պայմանները փոփոխվել են, ապա կայքի վերին հատվածում տեղ գտած «վերջին թարմացումը» գրառման շնորհիվ կարելի է տեսնել կատարված փոփոխությունների ամսաթիվը:

Այս նախազգուշացումից հետո, «My News» -ի օգտագործումը դիտվում է որպես համաձայնություն կատարված փոփոխությունների, վերափոխումների եւ լրացումների հետ:

2. Հիմնական դրույթներ

«My News» –ից կարող են օգտվել 13 տարին լրացած անձերը: 13 տարին չլրացած անձանց խորհուրդ է տրվում դուրս գալ տվյալ կայքից:

Կայքից օգտվելիս Դուք հաստատում եք, որ Ձեր 13 տարին լրացել է, իսկ եթե Ձեր տարիքը չի գերազանցում 18 տարին, ապա կամ ազատ անչափահաս եք կամ ստացել եք Ձեր ծնողի/խնամակալի օրինական թույլտվությունը սույն օգտագործման պայմաններին ծանոթանալու, բովանդակություն ստեղծելու, կայքում մասնակցություն ունենալու, օգտագործման պայմանների պահանջները կատարելու համար, ինչի արդյունքում ստեղծվում է պարտադիր իրավական համաձայնագիր Ձեր եւ «My News» -ի միջեւ:   

Որպես «My News» -ի գրանցված օգտատեր, Դուք կարող եք անվճար կամ վճարովի Հաշիվ (Account) ստեղծել:  Միայն Դուք եք պատասխանատու ձեր`ծածկագիր պահանջող ցանկացած բաժնում ունեցած hաշվի (ցանկացած անվամբ կամ ծածկագրով)`գաղտնիությունը եւ ապահովությունը պահպանելու համար:

«My News» -ը պատասխանատվություն չի կրում Ձեր Հաշվի անօրինական օգտագործման հետեւանքով առաջացած որեւէ վնասի կամ կորստի համար:

3. Բովանդակություն (Մուտքագրումներ)

Դուք գիտակցում եք, որ «My News» –ում Ձեր հրապարակած, մուտքագրած, վերբեռնած, առաքած տարածած կամ այլ կերպ փոխանցած ամբողջ բովանդակությունը (հավաքականորեն՝ «Մուտքագրումներ» ), կայքի խմբագիրը կարող է խմբագրել, հեռարձակել, վերահեռարձակել, օգտագործել, մշակել [այդ բովանդակության հիման վրա] աշխատանքներ, միաժամանակ մի շարք հրապարակումներում ներկայացնել, արտոնագրել, տարածել կամ այլ կերպ ներկայացնել, առանց Ձեզ կամ երրորդ կողմին վճարելու:

Դուք համաձայնում եւ ընդունում եք, որ Ձեր կողմից տեղադրված նյութերը կարող են ներկայացվել տարբեր կազմակերպությունների ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

Ձեր մուտքագրած նյութերը գաղտնի տեղեկություններ չեն համարվում, եւ «My News»-ը պարտավոր չէ պահպանել ցանկացած մուտքագրման մեջ որեւէ ձեւով մատուցված տեղեկատվության գաղտնիությունը, բացառությամբ այն մուտքագրումների, որոնք համապատասխանում են «My News» -ի գաղտնիության քաղաքականությանը:

Դուք «My News» -ին վստահեցնում եւ երաշխավորում եք, որ ունեք լիիրավ իրավունքներ, իշխանություն եւ լիազորություններ «My News» ի կայքում տեղադրել նյութեր, որոնք չեն խախտում կամ ոտնահարում անձնական կյանքի կամ հասարակայնության իրավունքները կամ չեն խախտում որեւէ օրենք կամ զրպարտում եւ ոտնահարում մյուսների իրավունքները:

Օգտատերերը լիակատար պատասխանատվություն են կրում իրենց մուտքագրումների, մեկնաբանությունների բովանդակության համար:

«My News» -ը չի ստուգում, հաստատում կամ այլ կերպ պատասխանատվություն կրում որեւէ մուտքագրման, քննարկման, մեկնաբանության բաժնում տեղ գտած նյութերի բովանդակության համար:

Օգտատերերը կարող են ենթարկվել իրավական պատասխանատվության իրենց մուտքագրումների, զրույցների եւ տեղեկագրում տեղ գտած նյութերի բովանդակության համար:

Նրանք կարող են իրավական պատասխանատվության ենթարկվել նաեւ այն դեպքում, եթե նրանց մուտքագրումներում, քննարկումներում, ներառված են հեղինակային իրավունքով, ապրանքանիշով, արտոնագրով կամ առեւտրային գաղտնիքով կամ այլ սեփականատիրական իրավունքով պաշտպանված կամ զրպարտիչ մեկնաբանություններ պարունակող նյութեր առանց հեղինակի կամ սեփականատիրոջ թույլտվության:

«My News» -ի համացանցային կայքի օգտատերերի մուտքագրումները չեն արտացոլում «My News» -ի, կամ «My News» -ի հետ կապ ունեցող որեւէ անձի, կազմակերպության հայացքները:

«My News» -ը պատասխանատվություն չի կրում կայքում օգտատերերի կողմից մուտքագրված նյութերի բովանդակության ճշգրտության եւ հավաստիության համար եւ որեւէ կերպ պատասխանատվություն չի կրում այս մուտքագրումները կարդալու արդյունքում Ձեր հնարավոր գործողությունների համար:

«My News» -ի կողմից օգտատերերի մուտքագրած բովանդակությունը կարող է խմբագրվել քերականական եւ շարահյուսական կառուցվածքը բարելավելու նպատակով, առանց օգտատիրոջ հետ նախօրեք համաձայնեցման:

«My News» -ի օգտագործման ընթացքում դուք կարող եք հանդիպել նյութերի, որոնք կարող են պարունակել ոչ պատշաճ, վիրավորական, անցանկալի, վնասակար, ոչ ճշգրիտ, ապատեղեկացնող բովանդակություն: Նման բովանդակությամբ մուտքագրումների հանդիպելիս հաղորդեք կայքի ադմինիստրատորին:  

Կայքից օգտվելիս նաեւ հաշվի առեք, որ առկա է անչափահասների, կեղծ նպատակներով գործող անձանց, միջազգային առեւտրի եւ օտարերկրյա քաղաքացիների խնդիրների հետ բախվելու հնարավորությունը:

4.  Հեղինակային նյութ

(Ա)   «My News» –ում տեղադրված մուտքագրումները պետք է լինեն հեղինակային նյութեր` ներառյալ, տեքստեր, լուսանկարներ, տեսահոլովակներ, գրաֆիկայով, երաժշտությամբ եւ ձայներով նյութեր:

«My News» –ի կողմից արտադրված, ստեղծված մուտքագրումները պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի մասին օրենքներով:

Դուք չեք կարող փոփոխություններ կատարել, հրապարակել, փոխանցել, արտոնագրել, մասնակցել փոխանցմանը, արտոնագրմանը կամ վաճառքին, ստեղծել կողմնակի աշխատանքներ, ամբողջությամբ կամ մասնակի ձեւով որեւէ այլ կերպ օգտագործել բովանդակությունները, հեղինակային իրավունքները, ապրանքանիշերը կամ դրանց սեփականատիրական շահերը, առանց «My News» –ի համաձայնության  եւ գրավոր թույլտվության:

«My News» –ի կողմից ստեղծված հեղինակային նյութերի վրա կլինեն «My News» –ի հողինակային իրավունքը վկայող նշագրություններ եւ «My News» –ի տարբերանշանը:

Արտատպման, վերաբաշխման կամ հրատարակման ժամանակ Դուք նյութերում փոփոխություն անելու իրավունք չունեք:  Դուք գիտակցում եք, որ չունեք որեւէ սեփականատիրական իրավունք` հեղինակային նյութը ներբեռնելու դեպքում:

(Բ)   «My News» –ը խմբագրական վերահսկողություն չի սահմանում բովանդակության վրա, ինչպես հանրային գրադարանը, գրախանութը կամ թերթի կրպակը: Երրորդ անձանց կողմից արտահայտված կամ նրանց կողմից հասանելի դարձրած յուրաքանչյուր կարծիք, խորհուրդ, հաշվետվություն, ծառայություն, առաջարկ, այլ բովանդակություն եւ տեղեկություն, ներառյալ տեղեկատվություն տրամադրողները, Դուք կամ «My News»  -ի որեւէ այլ օգտատեր, պատկանում են համապատասխան հեղինակներին, եւ ոչ «My News»–ին:

«My News» –ը կամ տեղեկատվություն տրամադրող որեւէ երրորդ կողմ չեն երաշխավորում բովանդակության ճշգրտությունը, ամբողջականությունը կամ օգտակարությունը:

«My News» –ը ո´չ հաստատում, ո´չ էլ պատասխանատվություն է կրում կայքում վերաբերյալ տեղ գտած ցանկացած կարծիքի, խորհրդի կամ հայտարարության ճշգրտության կամ հուսալիության համար, որոնք չեն արվել իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակներում գործող «My News»  –ի համակարգողների կամ ՀԼԱ ՀԿ-ի աշխատակիցների կողմից:

Ոչ մի պարագայում «My News»  -ը պատասխանատու չէ որեւէ կորստի կամ վնասի համար, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ դուք վստահել եք «My News» -ի միջոցով հասանելի տեղեկատվությանը, կարծիքին, խորհրդին կամ այլ բովանդակությանը:

(Գ)  «My News» -ը հարգում է մյուսների հեղինակային իրավունքները եւ նույնը ակնկալում է իր օգտատերերից:  Վերբեռնելով, տեղադրելով կամ այլ կերպ հասանելի դարձնելով բովանդակությունը «My News» -ով` Դուք ապացուցում եք, որ ունեք այդ նյութերը մուտքագրելու մտավոր սեփականության իրավունք:

Դուք չեք կարող վերբեռնել, տեղադրել կամ այլ կերպ հասանելի դարձնել «My News» –ում հեղինակային իրավունքով, ապրանքանիշով կամ այլ սեփականատիրական իրավունքով պաշտպանված ցանկացած նյութ առանց  հեղինակային իրավունքի սեփականատիրոջ, ապրանքանիշի կամ այլ սեփականատիրական իրավունքի հստակ գրավոր թույլտվության:

Բացառապես Դուք պատասխանատու կլինեք հեղինակային իրավունքի, սեփականատիրական իրավունքների խախտման արդյունքում առաջացած ցանկացած վնասի համար կամ այդպիսի մուտքագրումից առաջացած որեւէ այլ վնասի համար:

(Դ)    Եթե նկատոում եք, հեղինակային իրավունքի խախտման դեպք մեր կայքում, եւ կարծում եք, որ կարող եք հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ ծանուցում  ներկայացնել կապված այն նյութի հետ, ապա ուղարկեք ծանուցումը կայքի ադմինիստրացիային:

5. Վարքականոն

(Ա)   Եթե դուք մուտքագրում եք որեւէ նյութ կամ մասնակցում եք ցանկացած առցանց ֆորումի կամ «My News»-ի հետ կապված նմանատիպ որեւէ ծառայության, Դուք համաձայնում եք հետեւել վարքագծի հետեւյալ կանոններին.

* Դուք համաձայնում եք «My News» -ի միջոցով չտեղադրել կամ փոխանցել որեւէ նյութ, որը որեւէ կերպ ոտնահարում կամ խախտում է մյուսների իրավունքները`ներառյալ ցանկացած հայտարարություն, որը կարող է զրպարտել, չարաշահել, ոտնահարել, հետապնդել կամ ահաբեկել մյուսներին, որով տարածվում է ատելություն, ագրեսիա, անհանդուրժողականություն, որը հակասում է երկրի օրենսդրությանը:

* Դուք համաձայնում եք «My News» -ի միջոցով չտեղադրել կամ փոխանցել որեւէ նյութ, որը կվիրավորի առցանց համայնքին, այդ թվում` մոլեռանդ, ռասիստական, գռեհիկ, անհարգալից, վիրավորական եւ կոպիտ արտահայտություններ, կքարոզի անհանդուրժողականություն հասարկության որեւէ անդամի կամ անդամների նկատմամբ:

* Դուք համաձայնում եք “My News» -ի միջոցով չտեղադրել կամ փոխանցել որեւէ նյութ, որը պարունակում կամ տարածում է պոռնկագրություն, մանկապղծություն, արյունապղծություն կամ անասնապղծություն:

* Դուք համաձայնում եք «My News» -ի միջոցով չտեղադրել կամ փոխանցել որեւէ հայտարարություն, որը ցուցումներ է տարածում կամ տրամադրում անօրինական գործունեության վերաբերյալ կամ չքննարկել անօրինական գործունեությունը այն իրագործելու մտադրությամբ:

* Դուք համաձայնում եք «My News» -ի միջոցով չտեղադրել կամ փոխանցել նյութ, որը խախտում կամ ոտնահարում է երրորդ կողմի որեւէ իրավունք կամ օրենք, ներգրավվել որոշակի գործունեության մեջ, որը կհանդիսանա քրեական հանցագործություն կամ կառաջացնի քաղաքացիական պատասխանատվություն:

* Դուք համաձայնում եք «My News»-ի միջոցով չտեղադրել կամ հաղորդակցվել գռեհիկ կամ անպարկեշտ լեզվով կամ պատկերներով:

* Դուք համաձայնում եք առանց «My News»-ի որոշակի նախնական հավանության չտեղադրել կամ փոխանցել նյութ, որը պարունակում է գովազդ կամ ապրանքների եւ ծառայությունների հետ կապված միջնորդություն:

* Դուք համաձայնում եք «My News»-ի միջոցով չտեղադրել կամ փոխանցել որեւէ համակարգչային ծրագիր կամ այլ նյութ, որը վիրուս կամ այլ վնասակար եւ քայքայիչ բաղադրիչ է պարունակում:

* Դուք համաձայնում եք «My News»-ի միջոցով չտեղադրել կամ հաղորդել նյութ կամ հայտարարություն, որը, ընդհանուր առմամբ, չի վերաբերում զրույցների, քննարկումների, մեկնաբանությունների բաժնում նշված թեմային:

* Դուք համաձայնում եք «My News»-ի կայքէջում չբեռնել, չտեղադրել կամ այլ կերպ հասանելի դարձնել որեւէ նյութ, որը պաշտպանված է հեղինակային իրավունքով, ապրանքանիշով, առեւտրային գաղտնիքով, հրապարակայնության եւ այլ սեփականատիրական իրավունքով առանց հեղինակային իրավունքի, ապրանքանիշի, առեւտրային գաղտնիքի, հրապարակայնության կամ այլ սեփականատիրական իրավունքի սեփականատիրոջ թույլտվության:

Բացառապես «My News»–ի հայեցողությամբ եւ սահմանված կարգով ցանկացած անձի, ով բազմիցս խախտել է այլ անձանց մտավոր սեփականության կամ այլ իրավունքները, կարգելվի հետագա որեւէ նյութ մուտքագրել կամ տեղադրել «My News»-ի կայքէջում:

* Դուք համաձայնում եք չմարմնավորել որեւէ անձի կամ կազմակերպության կամ կեղծ հայտարարություն անել եւ սխալ ներկայացնել Ձեր կապը որեւէ անձի կամ սուբյեկտի հետ:

* Դուք համաձայնում եք չմիջամտել այլ օգտատիրոջ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին`ներառյալ «My News» –ի օգտատերերի`անձի ինքնության մասին տեղեկություններ հավաքելը:

* Դուք համաձայնում եք չմիջամտել կամ խանգարել «My News» -ի կայքէջերի կամ դրանց հետ կապված սպասառու համակարգիչների (server) կամ ցանցերի աշխատանքին կամ չենթարկվել որեւէ պահանջների, ընթացակարգերի, քաղաքականությունների կամ կանոնակարգերի`կապված կայքէջերի հետ:

* Դուք համաձայնում եք չվերբեռնել, չտեղադրել, էլեկտրոնային փոստով կամ այլ կերպ չհաղորդել որեւէ կամայական կամ չթույլատրված գովազդ, գովազդային նյութեր, «կամայական» (junk mail), «անցանկալի» (spam) եւ «շղթայական նամակներ» (chain letters), «բուրգային սխեմաներ» (pyramid schemes) կամ այլ միջնորդություններ:

* Դուք համաձայնում եք, որ անհրաժեշտության դեպքում Դուք ունեք Ձեզ ծանոթ ֆիզիկական անձի համաձայնությունը ցանկացած մուտքագրման ժամանակ «My News»–ի կարգով նախատեսված օգտագործել այդ անձնավորության անունը կամ նմանությունը:

* Դուք համաձայնում եք, որ նա, ով կհայտնվի ձեր մուտքագրման մեջ, իրավունք չունի ստանալ «My News»-ից փոխհատուցում:

Կարգելվի ցանկացած վարք, որը «My News»–ի հայեցողությամբ սահմանափակում կամ արգելում է որեւէ այլ անձին օգտվել «My News»–ից:

«My News»–ը իրավասու է իր հայեցողությամբ հեռացնել կամ խմբագրել Ձեր կողմից մուտքագրված հաղորդագրությունները կամ նյութը եւ կասեցնել Ձեր հաշիվը ցանկացած պատճառով: «My News»-ը պատասխանատվություն չի կրում այն նյութի համար, որը «My News»-ի այլ օգտատերերի կողմից ներկայացվել է «My News» –ում կամ տեղադրվել է զրույցների, մեկնաբանությունների բաժնում կամ այլ հարթակներում:

6. Վերահսկում

«My News»-ը կարող է իրեն իրավունք վերապահել իր հայեցողությամբ խմբագրել, թույլ չտալ տեղադրել կամ ջնջել կայքում տեղադրված ցանկացած նյութ:

«My News»–ը իրավունք ունի ջնջել ցանկացած նյութ, որը համարում է կանոնների  դրույթների խախտում կամ այլ կերպ դատապարտելի է համարում:

7. Առցանց լրագրողի 10 կանոն

Փոխադարձ համաձայնության գալով «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ՝ «My News»-ը իր օգտագործման կանոները լրացնում է ՀԿ-ի կողմից առցանց լրագրողների համար մշակված 10 կանոններով: Գրանցվելով «My News»-ում ու ընդունելով կայքի կանոնները՝ օգտատերերը պետք է ընդունեն ու հետեւեն նաեւ այս կանոները՝

1. Կայքում բովանդակություն ստեղծողները լուր հաղորդելու դեպքում պետք է զերծ մնան մեկնաբանություններից. սեփական կարծիքը լուրի մեջ պետք է բացակայի, սուբյեկտիվ վերաբերմունքը հրապարակման մասնակիցներին և փաստերին պետք է հնարավորինս բացառվի:

2. Բովանդակություն ստեղծողները պետք է հրապարակեն ճշգրիտ տեղեկատվություն. չպետք է չճշտված, բամբասանքների վրա հիմնված տեղեկությունները ներկայացվեն որպես փաստ: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում կայքի բովանդակություն ստեղծողը պետք է մակնշի լրատվության աղբյուրը: Հասարակությունը պետք է ստանա աղբյուրի վստահելիության վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկություններ:

Ավելին...

Ամփոփում

Ի հավելումն, «My News»-ը կարող է անձի ինքնության մասին տեղեկություններ տրամադրել իրավապահ մարմիններին, ինչպես պահանջվում եւ թույլատրվում է օրենքով:  

Սույն պայմանները, կանոնները, հանդիսանում են  «My News»-ի կանոնակարգը եւ մեր Oգտագործման պայմանները, Գաղտնիության Քաղաքականությունը  եւ  Հեղինակային իրավունքների վերաբերյալ համաձայնագիրը կազմում են ծառայությունների վերաբերյալ ամբողջական եւ բացառիկ համաձայնագիր «My News»-ի եւ «My News»-ի օգտատերերի միջեւ (բացառելով ցանկացած ծառայություն, որոնց համար դուք ունեք առանձին համաձայնագիր «My News»-ի հետ, որը բացահայտ կերպով հավելում է սույն պայմաններին կամ նրանց փոխարեն է գործում), եւ սույն պայմանները փոխարինում են «My News»-ի`Ձեզ հետ կնքած որեւէ նախնական պայմանավորվածություն ծառայությունների վերաբերյալ: