«Հույսի կամուրջ» ՀԿ-ի սաներն ու կամավորներն այսօր՝ հունիսի 19-ին, իրենց ցանկությունները գրեցին «Երազանքների պատի» վրա՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար Երևանում մատչելիություն ապահովելու ուղերձով: Նրանք ուզում են, որ հանրային տրանսպորտը, այգիներն ու ժամանցի վայրերը հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, որ բուհերն ու մյուս կրթական հաստատություններն ունենան թեքահարթակներ, գրադարաններում լինեն գրքեր նաև Բրայլի այբուբենով՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար, և այլն: