Գրեթե մեկ տարի է, ինչ գործում է «Yerevan city tour» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղի ծրագիրը, որն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ` Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել զբոսաշրջության զարգացմանը, կրում է «Երևան՝ զգա ջերմությունը» կարգախոսը: Այն տարածաշրջանում միակն է իր բնույթով:
«Yerevan city tour»-ի հիմնական նպատակը զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել է Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին: Ավտոբուսի 2-րդ հարկի տանիքը բացվում է, ինչի շնորհիվ աչքերիդ առաջ բացվում է Երեւանի ամբողջ համայնապատկերը:
Շրջագայության ընթացքում 6 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, ֆրանսերեն) ներկայացվում է հետաքրքիր պատմական ակնարկներ մեր քաղաքի կյանքից: «Խոսող» աուդիո-գիդը մեկ առ մեկ բացատրում է, թե որտեղ եք դուք գտնվում եւ այդ վայրն ինչ պատմություն ունի:
Ավտոբուսը մատչելի է նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Շատ հեշտությամբ ավտովուս կարելի է բարձրանալ նաեւ անվասայլակով:
Ամբողջ պատմությունը կարդացեք այստեղ:
Տեսպատմության մեջ օգտագործվել է Ինգա եւ Անուշ Արշակյանների «Իմ անունը Հայաստան է» երգը: