Հանրապետության հրապարակում ծնվում են աստղեր: Փոքրիկ Ռուզաննան երազում է պարուհի դառնալ եւ դրա համար արդեն անում է առաջին քայլերը` սովորելով Երեւանի պարարվեստի ուսումնարանում: Պլաստիկ աղջնակը իր շուրջն էր հավաքել մի խումբ մարդկանց եւ ներկայանում էր փոքրիկ հանպատրաստից համարներով: Հանդիսատեսը ուրախանում էր եւ ծափահարում: