Գյումրու Անկախության հրապարակում մեքենայի շարժիչը գործարկելիս` ՎԱԶ 2102 մակնիշի մեքենայի շարժիչը հրդեհվել է: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, ժամը 13:00-ի սահմաններում:
Անցորդների եւ վարորդի ուժերով հրդեհը մարվել է ժամանակին:
Դեպքի վայր ժամանած հրշեջ ջոկատն ապահովության համար եւս մեկ անգամ հրդեհի օջախի վրա ջուր ցանեց:
ՃՈ-ի աշխատակիցները, ովքեր տեղում կարգավորում էին երթեւեկությունը՝ հրդեհի պատճառ ներկայացրեցին կարճ միացումը: