Մեր օրերում ապրում են կանայք, ովքեր հայրենիքի խաղաղության համար չեն խնայել ոչինչ. Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելու մասին լուրը լսելով` թողել են ուսումն ու ընտանիքները և մեկնել ռազմաճակատ:
Կրելով բազում զրկանքներ, ականատես լինելով անմարդկային դաժանությունների, վերջնիվերջո, նվաճել են մեզ համար այսքան թանկ խաղաղությունը: Սակայն նրանցից ոչ մեկը ոչ մի պահ չի ընկճվել և մինչ օրս տածում են լավատեսություն` երկրի ապագայի նկատմամբ: