Հուշարձան-խաչքարի բացում Ախուրյանում
Հուշարձան-խաչքարի բացում Ախուրյանում
Geolocation is 40.2728858, 43.65295709999998
Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան գյուղում կայացավ հուշարձան-խաչքարի բացում ի պատիվ Ղարաբաղյան պատերազմի վեց հերոսների, որոնք զոհվել էին Շուշիի բերդ – քաղաքի ազատագրման ճակատամարտում: Դրանք են Յուրի Զամբարյանը, Հունան Շահբազյանը, Աշոտ Շահբազյանը, Հովհաննես Հովսեփյանը, Պետրոս Մխոյանը և Աշոտ Գրիգորյանը:
Խաչքարը կանգնեցվեց Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցին նվիրված Ախուրյանում ծնված, Մարիուպոլ քաղաքի (Ուկրաինա) հայ համայնքի նախագահ` Ուկրաինայի գրանցված կազակների (ՈՒԳԿ) գեներալ – մայոր Հենրիխ Յայլոյանի նախաձեռնությամբ:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Շիրակի մարզի նախկին մարզպետ, Ռուսաստանում ՀՀ գլխավոր հյուպատոս` Արարատ Գոմցյանը, որը հատուկ այցելել էր Ռոստովի Դոնից, ՈՒԳԿ-ի ներկայացուցիչներ` Գետման Անատոլի Շևչենկոն և գեներալ - մայոր Վլադիմիր Կնիշենկոն, ինչպես նաև ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչության տնօրեն, Միացյալ հայկական կազակական ուժերի միասնության գերագույն ատաման, գեներալ – լեյտենանտ` Նվեր Թորոսյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար, գեներալ – մայոր` Աստվածատուր Պետրոսյանը, մարզպետարանի ներկայացուցիչները, գյուղացիները` գյուղապետ Արծրունի Իգիթյանի գլխավորությամբ, զոհվածների ընտանիքի անդամները և ընկերները:
ՄՀԿՈՒՄ-ի Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ զինվորները շնորհվեցին (հետմահու) «Քաջության համար» կրծքանշաններով և «Հայրենիքի սահմանների պաշտպան» մեդալներով, նրանց ընտանիքներին տրամադրեցին ֆինանսական աջակցություն:
Հիշատակի արարողությունը ավարտվեց խաչքարի ձոնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանաների կողմից:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





