Հրդեհ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
Հրդեհ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում
Geolocation is 40.1762583586679, 44.51436460018158
Տեսանյութերը դիտել այստեղ՝
http://www.youtube.com/watch?v=po1ZayUVw1Y&feature=youtu.be - Հրդեհ ՀՀԿ-ում
http://www.youtube.com/watch?v=TQzgz7qZhMQ&feature=youtu.be - Հրդեհաշիջում
http://www.youtube.com/watch?v=wrIe6mOzTic&feature=youtu.be - Հրդեհի ընթացքը
Մայիսի 22-ին հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում: Ժամը 17:45 ահազագ է ստացել այն մասին, որ այրվում է Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակի տանիքը:17:52 դեպքի վայր են ժամանել Հրշեջ ծառայության աշխատակիցները և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի ուժգնացման պատճառով ավելացվել են հրդեհաշիջման մեքենաների քանակը՝ հասնելով 10-ի, ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի աշխատակից գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: 18:40 հաջողվել է մեկուսացնել հրդեհը, և 19:00 ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս չեն պարզվել: Չկան տուժածներ և զոհեր: Դեպքի վայր էր ժամանել նաև Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Անսպասելի հետևանքներից խոսւափելու պատճառով՝ հոսանքազրվել էր հարևանությամբ գտնվող բոլոր հիմնարկները ու շենքերը:
Հրդեհ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակ, Մայիսի 22, 2012թ.
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





