Նոր կյանքում հնչեց «Վերջին զանգ»-ը
Նոր կյանքում հնչեց «Վերջին զանգ»-ը
Geolocation is 39.9031771, 44.631862299999966
Նոր կյանքում արդեն 50-րդ անգամ հնչեցին ավարտական զանգերը:
«Հուզված էին բոլորը...»,-մեկ արտահայտությամբ այսպես կարելի է նկարագրել Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դահլիճում տիրող մթնոլորտը: Հուզված էին թե ուսուցիչները եւ թե աշակերտները:
Շրջանավարտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այս օրվան. նրբորեն ընտրել բանաստեղծությունները, հայկական եւ արտասահմանյան հիթերը ձեւափոխել, նախապես ձայնագրվել էին ստուդիայում, որպեսզի այս օրն իսկական տոն պարգեւեն հանդիսատեսին: Եվ դա նրանց հաջողվեց: Դրա վառ ապացույցն էին ուսուցիչների թաց աչքերը, հուզված սրտերն ու հիացմունքի խոսքերը:
Դահլիճը լցված էր ալ-կարմիր սրտերով, ծաղիկներով, ջերմությամբ եւ սիրով: 51 աշակերտ հրաժեշտ տվեց դպրոցին` մտնելով նոր կյաք: Նրանք բոլորն էլ հրաժեշտի իրենց խոսքերն ասացին, որոշները` արցունքախառն աչքերով, որոշները` կիսատ` մի կերպ զսպելով հուզմունքը...
Ավարտական ցերեկույթին ներկա էին Արարատի մարզի Նոր կյանք գյուղի գյուղապետ Մայիս Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Գայանե Աշոտյանը, ուսուցիչներ, ծնողներ...
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





