Նոր կյանքում հնչեց «Վերջին զանգ»-ը
Նոր կյանքում հնչեց «Վերջին զանգ»-ը
Ինչպես այսօր գրել էի` Նոր կյանքում արդեն 50-րդ անգամ հնչեցին ավարտական զանգերը:
Արարատի մարզի Նոր կյանք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Աշոտյանն իր շնորհավորական խոսքում համոզմունք հայտնեց, որ շրջանավարտների ճանապարհը «կանաչ կլինի», ուստի «բարի երթ» մաղթեց , առողջություն եւ հաջողություն: Նա կոչ արեց լինել համառ, ամուր եւ հայրենասեր, որից հետո նրանց առաջ կբացվեն բոլոր դռները:
«Այսօր Դուք ամեն մեկդ Ձեր սրտի խոսքն եք հայտնելու, մենք սիրով լսելու ենք Ձեզ: Խոստումներ եք տալու, ներողություն եք խնդրելու` սիրով ընդունում եմ Ձեր բոլոր խոսքերը: Հուսով եմ, որ Ձեզանից շատերն ուսումը կշարունակեն բուհերում: Տա Աստված, որ աշխարհին զարմացնողների մեծ բանակ ունենանք»,-եզրափակեց Գ. Աշոտյանը:
Արարատի մարզի Նոր կյանք գյուղի գյուղապետ Մայիս Աբրահամյանն էլ մարզպետարանի եւ գյուղապետարանի անունից շնորհավորեց շրջանավարտներին` յուրաքանչյուր դասարանին հանձնելով 50,000 դրամ` ավարտական միջոցառման կազմակերպչական հարցերը լուծելու նպատակով:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





