Եվրատեսիլ 2013-ը կհյուրընկալի Շվեդիան
Եվրատեսիլ 2013-ը կհյուրընկալի Շվեդիան
Երեկ Բաքվում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2012 հեղինակավոր երգի մրցույթը: Մյուս տարի Եվրատեսիլ 2012-ը կհյուրընկալի Շվեդիան , քանի որ այդ երկրի ներկայացուցիչ` Լորիին իր "Euphoria" երգով հավաքեց 372 միավոր և հաղթեց մրցույթում:
Հիշեցնենք, որ մցույթի եզրափակչին մասնակցում էին 26 երկիր: Իսկ Հայաստանը այս տարի չմասնակցեց այս մցույթին, քանի որ ապահովագրված չէր մեր պատվիրակության անվտանգությունը:
Մրցույթի երկրորդ հորիզոնականում հայտնվեցին Ռուսաստանը ներկայացնող "Բուրանովյան տատիկները"` 259 միավորով, իսկ երրորդ տեղում էր Սերբիայի ներկայացուցիչը` 214 միավորով:
Ճիշտ է այս տարվա մրցույթին չմասնակցեց Հայաստանը , սակայն Հանրային Հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակվեց այս մրցույթը առանց ընդհատումների, իսկ հակառակ դեպքում Հայաստանը այլևս չէր կարող մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթի:
Խմբագրեց` Ալեքս Բաբաջանյանը
Լուսանկարները` Eurovision.TV
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք









