Թռչող ափսե՞ թե՞ ռուսական ռակետ
Թռչող ափսե՞ թե՞ ռուսական ռակետ
Geolocation is 40.2070330336173, 44.462403390789405
Հայաստանում շատերը կարծում են, որ հունիսի 7-ին երկնքում հայտնված անսովոր և տարօրինակ օբյեկտը, որ մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում, թռչող ափսե էր: Մի շարք բնակիչներ նկարահանել և լուսանկարել էին այն ու տարածել իրենց ֆիքսածը համացանցում:
Լրատվամիոցները տեղեկացրել էին, որ այդ տարօրինակ օբյեկտը երևացել է նաև Վրաստանում, Ադրբեջանում, Իսրայելում և Թուրքիայում: Քիչ ավելի ուշ համացանցում տեղեկատվություն էր հայտնվել, որ այդ օբյեկտը ոչ թե թռչող ափսե էր, ինչպես շատերն են կարծում, այլ ռուսական բալիստիկ «Տոպոլ» հռթիռն էր, որը փորձարկվել է Աստրախանի շրջանում:
Սակայն, շատերը հրաժարվում են հավատալ դրան: Երևանի բնակիչ Նարինեն, ով տեսել է այդ տարօրինակ թռչող օբյեկտը, համոզված է, թե դա թռչող ափսե էր:
Նա www.mynews.am-ի համար նույնիսկ նկարեց իր տեսածը և ասում է, որ համացանցում հայտնված նկարները չեն տալիս ամբողջական պատկեր կատարվածի մասին, քանի որ գրեթե բոլոր տեսանյութերը կեսից են արված: Նարինեն պատմում է, որ ժամը 22:30-ի սահմաններում նստած էր սենյակում, երբ պատահաբար սենյակի լուսամուտից լուսնի նման մի մարմին տեսավ՝ երկնքում անշարժ կանգնած:
«Դա գրավեց ուշադրությունս և ես սկսեցի հետևել: «Լուսնի» կողքից սկսեցին լույսեր դուրս գալ, իսկ որոշ ժամանակ հետո մյուս կողմից ինչ-որ սպիրալաձև լույսեր հայտնվեցին: Պատկերը սկսեց մեծանալ, այնուհետ անհայտացավ՝ թողնելով միայն ամպի տեսքով հետագիծ: Այդ ամենը տևեց մոտ 5 րոպե»,- պատմում է կինը, որը հավատում է թռչող ափսեների գոյությանը և միշտ հետևում է դրանց վերաբերող բոլոր հաղորդումներին:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





