Փախստականների միջազգային օրը՝ սիրահարների այգում
Փախստականների միջազգային օրը՝ սիրահարների այգում
Geolocation is 40.1911283, 44.50679530000002
Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ Հայկական կարմիր խաչի ասոցացիան ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հունիսի 21-ին Երևանի «Սիրահաների այգում» կազմակերպվել էր միջոցառում:
Հայկական կարմիր խաչի ասոցացիայի ներկայացուցիչ Նառա Հարությունյանը www.mynews.am-ին ասում է՝ միջոցառումը կազմակերպվել է «Փախստականների շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է փախստականների իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը. «Մեզանում շատ քիչ ինֆորմացիա կա, թե ովքեր են փախստականները, ինչ իրավունքներ ունեն նրանք և այլն»:
Միջոցառումը կազմված էր երկու մասից՝ խոհարարական մրցույթ, որի ժամանակ Հայաստանում գտնվող ապաստան հայցողները և փախստականները Իրանից, Մալիից, Վրաստանից և այլ երկրներից ներկայացրին իրենց ազգային ավանդական ճաշատեսակները, և հանդիսատեսի գնահատականով խրախուսական պարգևներ ստացան լավագույն ճաշատեսակները պատրաստողները:
Մյուս մասը ինտերակտիվ իրազեկում էր, որի ընթացքում մարդիկ մոտենում էին տեղադրված պաստառներին և տեղում կամավորների օգնությամբ ծանոթանում փախստականներին վերաբերող տեղեկատվությանը:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք






