«Լոռու մարզի բնապահպանական խնդիրներ. հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն» թեմայով կլոր սեղան-քննարկում
«Լոռու մարզի բնապահպանական խնդիրներ. հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն» թեմայով կլոր սեղան-քննարկում
Geolocation is 40.8035492, 44.48853370000006
Այսօր` հունիսի 29-ին. Վանաձորում՝ <Խաղաղության երկխոսություն> ՀԿ-ի գրասենյակում, տեղի է ունենցել կլոր սեղան-քննարկում «Լոռու մարզի բնապահպանական խնդիրներ. հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն» թեմայով:
Քննարկմամը ներկա էր Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը, ով խոսեց Լոռու մարզի ընդհանուր բնապահպանական խնդիրների մասին` առանձնացնելով Թեղուտի հիմնահարցը, օդի աղտոտվածությունը և պոչամբարների հիմնախնդիրները:
Հետո իրենց դիրքորոշուներով հանդես եկան Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Ինգա Զառաֆյանը, Ստեփանավանի Օրհուս կենտրոնից Մայա Մալիքջանյանը, <Վալլեքս> խմբի ընկերության ներկայացուցիչը` Վահրամ Ավագյանը:
Մարզպետարանի ներկայացուցչի խոսքերով, Վալլեքս ընկերությունը համեմատած մնացած ընկերություննների հետ ամենաթափանցիկն է: Նա ազատ դիմում է մարզպետարան և առանց խնդիրների ծառատունկեր է կազմակերպում Լոռու մարզում:
Ջեռմենտ Տեր-Ստեփանյանը, ով ներկայացնում է Վանաձորի քիմգործարանը, ասում է, որ քիմգործարանը ժամանակին եղել է Անդրկովկասի լավագույն և ամենամեծ գործարանը: Ասում է` 1988 թվականին գործարանում աշխատում էին 4965, իսկ հիմա` 200 մարդ:
Քննարկումը կազմակեպվել է <Բնապահպանական հանրային լրագրություն> դասընթաց-ճամբարի շրջաններում, որը կազմակերպվել է Հանրային լրագրության ակումբի կողմից:
Ցանկանում եմ նշել, որ քննարկումը online հեռարձակվում է և դուք վաղը կարող եք միանալ մեր դասընթացին՝ օգտագործելով այս հղումը:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





