25 տարվա լիցենզիան եւ Թեղուտի հանքավայրի 70 տարվա շահագործումը
25 տարվա լիցենզիան եւ Թեղուտի հանքավայրի 70 տարվա շահագործումը
Հունիսի 29-ին Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված «Բնապահպանական հանրային լրագրություն» վանաձորյան դասընթաց-ճամբարի շրջանակներում կայացավ «Լոռու մարզի բնապահպանակական խնդիրներ. հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն» թեմայով քննարկում : Քննարկմանը ներկա էր «Վալլեքս» ընկերության մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը , որի խոսքերից պարզ դարձավ , որ Թեղուտի հանքավայրը շահագործվելու է 70 տարի, թեեւ ըստ ՀՀ կառավորության 2001թ.-ի որոշման տրվել է հանքը 25 տարով շահագործելու լիցենզիա :
Քննարկմանը նաեւ ներկա էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ տեխնիկական անվտանգության ծառայության պետ Ջեռմենտ Տեր-Ստեփանյանը, Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչ Մանյա Մելիքջանյանը, Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանը, լրագրողներ, բնապահպանական հարցերի հետ առնչություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Նշեմ , որ դասընթացի մասնակիցները քննարկումից առաջ լսել էին ՀԼԱ հիմնադիր Սեդա Մուրադյանին, ով բացատրել էր ինչ է քաղաքացիական լրագրությունը եւ ներկայացրել էր իմ լուրերը կայքը: Ապա նաեւ կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանին: Նա ներկայացրել էր Լոռու մարզի բնապահպանական խնդիրները, ծանոթացրել ecolur.org կայքին եւ օգնել հանրային թղթակիցներին գրագետ հարցադրումներ պատրաստել կլոր սեղանի համար :
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք












