Լոռու բնապահպանական խնդիրները բազմաթիվ են
Լոռու բնապահպանական խնդիրները բազմաթիվ են
Լոռու մարզի բնապահպանական խնդիրները լուսաբանելու նպատակով կազմակերպված հանրային թղթակիցների դասընթացի մեկնարկային օրը հիանալի հնարավորություն դարձավ ևս մեկ անգամ քննարկելու, բացահայտելու հիմնախնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն մարզում: Ստորև հակիրճ ներկայացված են դրանցից հիմնականները:
Պոչամբարներ- Ըստ պաշտոնական տվյալների` Լոռու մարզում կա 7 պոչամբար, որոնցից 3-ը` Մղարթի հանքավայրում (2-կոնսերվացված), Ալավերդիում 1 կոնսերվացված, Ախթալայում` 1 կոնսերվացված, Ճոճկանում` 2 կոնսերվացված: Եւս մեկ պոչամբար կարող է գոյանալ Թեղուտի հանքի շահագործման արդյունքում, որը նախատեսված է լինել տարածաշրջանի ամենախոշոր թունավոր թափոնների գերեզմանոցը` 500 մլն տոննա տարողությամբ: Այս պահի դրությամբ մարզի, ինչպես նաև հանրապետության պոչամբարները գտնվում են անմխիթար վիճակում, պետական խիստ վերահսկողությունից դուրս` դառնալով ջրային համակարգի անդառնալի աղտոտման և էկոլոգիական աղետների թեժ օջախներ:
- Թեղուտի հանքի շահագործման ծրագիրը հղի է ոչ միայն մի շարք բնապահպանական ռիսկերով, այլև սոցիալական, առողջապահական, քաղաքական ռիսկերով:
- Ձորագետի ախտոտումը Արմանիսի ոսկու հանքը շահագործող «Սագամար» ընկերության անպատասխանատու գործունելության և պետության կողմից բարձիթողի վիճակի պատճառով:
- Դեբեդի ախտոտումը՝ արդյունաբերական և կենցաղային թափոններով, մաքրման կայանների բացակայությունը:
- Ախթալա գետի ախտոտումը Ճոճկանի պոչամբարների ծանր մետաղների պատճառով: Գետում ծանր մետաղների առկայությունը գերազանցում է թույլատրելի նորման ավելի քան 10 000 անգամ:
- Թռչկանի ջրվեժի տարածքում ոչ պրոֆեսիոնալ ճանապարհաշինական լուծումների պատճառով առաջացած սողանքները:
- Մարց գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների իրականացումն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթի, առանց հանրության մասնակցության որոշումների կայացման:
- Ալավերդի քաղաքի օդային ավազանի աղտոտումը <<Վալլեքս>> խմբի ընկերությունների անպատասխանատու գործունեության պատճառով:
- Քարաբերդի ոսկու հանքի շահագործման ծրագիրը,
- Վանաձորի քիմիական գործարանի տարածքում թափոնակույտերի անվտանգ պահպանման խնդիրը,
Հիմնախնդիրների շարքն ամբողջական չէ: Լուծումների պահանջը` հրատապ:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք




