Արհամարհված Տանձուտ գետը
Արհամարհված Տանձուտ գետը
Վանաձորի Տանձուտ գետը գտնվում է անմխիթար վիճակում: Գետին վաղուց ծանոթ են թե՛ կենցաղային, թե՛ շինարարական, թե՛ այլ աղբատեսակներ: Տանձուտ գետի տարբեր հատվածներում նկատվում են հսկայական աղբակույտեր, որոնք իրենց գոյությամբ, իրենց ձևով, բովանդակությամբ ու ռիսկային բացասական հետևանքներով ոչ ոքի չեն մտահոգում:
Գետի ափամերձ հատվածներում տեղակայված են տնակներ, որոնց բնակիչները առանձնապես շահագրգռված չեն գետի մաքրության պահպանման հարցով: Եթե նախկինում բնակիչները պնդում էին, որ աղբամաններ չկան, կամ հեռու են տներից, ապա ներկայումս, օրինակ՝ Լենինգրադյան փողոցում, որի երկայնքով ձգվում է Տանձուտ գետը, առկա են աղբամանների 4 կետեր:
Տանձուտ գետի երկարությունը 23 կմ է: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, հոսում ուղղորդ լանջերով, անտառապատ կիրճով և Վանաձոր քաղաքում միախառնվում է Վանաձոր գետին, որից հետո Փամբակին և վերջում լցվում Դեբետ գետը:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





