30մլն դրամ Վանաձորի կանաչապատման համար
30մլն դրամ Վանաձորի կանաչապատման համար
Geolocation is 40.8127778, 44.48833330000002
Նկարներում պատկերված կանաչապատ տարածքները գտնվում են Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում, իսկ անմշակ տարածքները Վարդանանց փողոցի վրա, որը Տ. Մեծ փողոցից ընդամենը մեկ փողոց վերև է գտնվում:
Ինչպես տեղեկացրեցին քաղաքապետարանի կանաչապատման հարցերով զբաղվող բաժնի աշխատակիցները. Վանաձոր քաղաքի կանաչապատման համար 2010թ.-ին հատկացվել է 20մլն դրամ, իսկ 2011թ.-ին՝ 30մլն դրամ:
Իսկ Վանաձորի քաղաքացինեից 21-ամյա Գոռը ասում է. «Մեր քաղաքի կանաչապատմամբ թերի են զբաղվում, ուշադրությունը միայն կենտրոնական փողոցներին է հատկացվում, ծայրամասերը բարձիթողի վիճակում են», իսկ 25-ամյա Լիանան նշեց, որ. «Այս տարի առաջընթաց եմ նկատում, բայց քաղաքի ծայրամասերում ուշադրություն բացարձակ չկա, այգիներում կան կանաչապատ տարածքներ, սակայն չեն մշակվում»:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք








