Բարձիթողի վիճակում գտնվող լճերը
Բարձիթողի վիճակում գտնվող լճերը
Հուլիսի 1-ին կազմակերպվաց փոքրիկ հարցմանը, թե "ինչ են մտածում Վանաձորի 3 արհեստական լճերի մասին", լսեցինք գրեթե նույն պատասխանները:
"Լճերը բարձիթողի վիճակու են գտնվում: Ոչ մեկի հեչ պետքն էլ չի, թե ինչ կլինի լճերի հետ, ինչ վնաս են հասցնում մարդկանց",-ասում է 62-ամյա Հայկը:
Իսկապես, Վանաձորի Քիմպռոմին պատկանող 3 արհեստական լճերը գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
Բնակիչներից մեկը ասում է."Իսկի մարդկանց չեն բանի տեղ դնում, ու մանց թե լճերին":
Լճերից մեկում կա ջուր, որը, սակայն, այնքան կեղտոտ է, որ նայելիս նույնիսկ տհաճություն ես զգում: Երկրորդ լիճը նման է ճահճի. լճի ներսում եղեգներ են աճում, գորտեր են կրկռում, տհաճ հոտ է գալիս(հատկապես ամռանը): Ինչ վերաբերում է երրորդ լճին, ապա այն ուղղակի "փոքրիկ արոտավայր" է դարձել. շրջակայքում ապրող բնակիչները հող են լցրել, իրենց համար փոքրիկ "գյուղատնտեսությամբ" են զբաղվում, կենդանիներ են արածեցնում:
Խնդիրն այն է, որ ոչ սեփականատեր ընկերությունը, ոչ էլ Լոռու Բնապահպանության բաժինը մտահոգված չէ այս հարցով:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





