Երկրի անպարտելիության բանաձևը
Երկրի անպարտելիության բանաձևը
Geolocation is 40.1740569199549, 44.518844864942366
Երկրում լարվածությունը վերացնելու և առողջ մթնոլորտ ապահովելու իր տարբերակը հուլիսի 1-ին «Երկրի անպարտելիության բանաձևը» թեմայով ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց «Համայն կանայք հանուն ամբողջական գիտելիքի» և «Մահարիշի վեդայական կենտրոն» ՀԿ-ների նախագահ Սվետլանա Գալստյանը:
Նա ասում է, որ ավելի քան 50 հետազոտություններ ցույց են տվել, որ երբ քաղաքի կամ բնակչության մեկ տոկոսի քառակուսի արմատը միաժամանակ միևնույն վայրում կատարում են տրանսցենդենտալ մեդիտացիա (ՏՄ) և ՏՄ-Սիդհի ծրագիրը, ապա այն կարող է երկրին բերել անպարտելիություն և պահպանել ազգի մշակութային ամբողջականությունը: Այս ծրագրի իրականացումը անպարտելության զրահ է ստեղծում երկրի համար: Սվետլան Գալստյանի հաշվարկներով Հայաստանի անպարտելիության բանաձևը 200-400 հոգանոց խումբն է: Նա կարծում է, որ սա հեշտությամբ կարելի է իրականացնել որևէ դպրոցում կամ զինված ուժերում՝ հետևելով ԱՄՆ օրինակին: Պարզապես անհրաժեշտ է, որ օրական երկու անգամ այս խումբը պարբերաբար կատարի մեդիտացիայի այդ տեխնիկան: «Մեզ պետք է, որ զինվորը չքնի սահմանը պահելիս, որ զինվորը զգոն լինի ծառայության ժամանակ, դրան հասնելուն օգնում է ՏՄ-ը; - ասում է նա: Սվետլանա Գալստյանը պատմում է, որ առաջին անգամ այս մեդիտացիան Հայաստանում կիրառվել է 1989թ., Սպիտակի երկրաշարժից տուժածներին աջակցության ՄԱԿ-ի իրականցրած ծրագրի շրջանակներում: «Իմ աչքի առաջ վերականգնվում էին մարդիկ, ովքեր սթրեսներից ամիսներ շարունակ կարգին աչք չէին կարողանում փակել, արդյունքը երևում էր այս տեխնիկան սովորելուց արդեն մի քանի օր հետո: Ես այն ժամանակ թարգմանիչ էի աշխատում և գրեթե 20000 հոգու համար թարգմանել եմ ծրագիրը»,- հիշում է նա:
Սվետլանա Գալստյանն ասում է, որ ծրագրի հիմքը տրանսցենդենտալ մեդիտացիան է, որը պարզ, բնական և անջանք տեխնիկա է կյանքի բոլոր ոլորտները բարելավելու համար, իսկ դրա արդյունավետությունը հիմնավորված է բազմաթիվ գիտական հետազոտություններով:
Վերջին 40 տարիների ընթացքում տրանցենդենտալ մեդիտացիայի և դրա առաջընթաց տեխնիկաների վերաբերյալ կատարվել են ավելի քան 600 գիտական հետազոտություններ աշխարհի 33 երկրների 250 անկախ համալսարաններում և գիտական հաստատություններում, այդ թվում՝ Հարվարդի բժշկական դպրոցում, Փրինսթոնի, Չիկագոյի, Միչոգանի, Էդինբուրգի, Կալիֆորնիայի և այլ համալսարաններում, Սթենֆորդի բժշկական դպրոցում և աշխարհի այլ հայտնի համալսարաններում, որոնք ընդհանուր կազմում են 5000 էջ: Այս հետազոտություններով փաստված բարերար ազդեցությունները ընդգրկում են կյանքի բոլոր բնագավառները՝ առողջապահություն, կրթություն, պաշտպանություն, գործարարություն և արդյունաբերություն, հանցագործների վերափոխում և հանցագործությունների նվազում, աշխարհի խաղաղություն:
ՏՄ տեխնիկան կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում՝ դպրոցներում, բանտերում, զինված ուժերում՝ որպես առողջացման, վերականգման, ուժեղացման և զարգացման միջոց:
Իսկ լրագրողների հարցերին, թե արդյոք սա դեմ չէ քրիստոնեությանը, տիկին Սվետլանան պատասխանեց, որ սա կապ չունի որևէ կրոնի հետ և որ ընդհակառակը՝ այն «քրիստնյային ավելի լավ քրիստոնյա է դարձնում»:
Սվետլանա Գալստյանի նպատակն է պետական մարմինների ուշադրությունը գրավել այս տեխնիկայի վրա, որոնք կկազմակերպեն այս ծրագրի իրականցումը որևէ կառույցում, հատկապես ավելի ցանկալի է, որ որևէ զինվորական վարժարանում կամ զորամասում լինի: Նա համոզված է, ծրագիրն իրականացնելուց 1-2 ամսից բոլորս ականատես կլինենք մեր երկում տեղի ունեցող դրական փոփոխություններին:
Մեդիտացիա, բանակ, դպրոց, խաղաղություն, պաշտպանություն
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





