Գնումների ենք գնում էկո-տոպրակներով
Գնումների ենք գնում էկո-տոպրակներով
«Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևան» բնապահպանական շարժումը հուլիսի 8-ին նախաձեռնել էր «Գնումների ենք գնում էկո-տոպրակներով» ակցիան: Երեւանի Հյուսիսային պողոտայում անցորդներին բաժանվեցին էկո-տոպրակներ, որպեսզի գնումների գնան հենց այդ տոպրակներով:
Նախաձեռնության համակարգող Լիլիթ Արզոյանը նշեց, որ նման նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածության աստիճանը եւ սերմանել քաղաքը չաղտոտելու մշակույթը:
«Մենք որոշեցինք նման նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ տեսնում էինք, որ մեր վարդագույն քաղաքը վերածվում է պոլիէթիլենային քաղաքի և դա փոխելու համար պետք է փոխել մարդկանց մտածելակերպը: Այս շարժման նպատակն է հասարակությանը իրազեկել էկոլոգիական խնդիրների մասին, տեղեկացնել, որ առօրյա գործունեությամբ հնարավոր է մի քանի անգամ կրճատել շրջակա միջավայրի և առհասարակ մոլորակի աղտոտման ծավալները»,-ասաց լիլիթը, հավելելով, որ իրենց թիմը միտում ունի ընդլայնվելու եւ իրենց շուրջը միավորելու էկոլոգիական խնդիրներով անհանգստացած երիտասարդների:
«Գնումների ենք գնում էկո-տոպրակներով» ակցիան «Ես սիրում եմ մաքուր կանաչ Երևանը» շարժման առաջին նախաձեռնությունն է, որն առաջարկում է հանրությանը հրաժարվել պոլիէթիլենի օգտագործումից եւ գնումների գնալ թղթե կամ կտորից տոպրակներով:
Լուսանկարներն ու տեսանյութը`՝ Հայկ Կարապետյանի
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք










