Արմավիրում մեկ շաբաթում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել
Արմավիրում մեկ շաբաթում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախորդ շաբաթվա ընթացքում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել` մեկը գյուղում, մյուսը` գյուղից դուրս` այգում: Առաջին դեպքում խայթոցից տուժել է 8-ամյա Արմանը, ում եղբայրը նշում է, որ օձը գյուրզա է եղել: Դեպքը պատահել է փողոցում: Օձերը բնակելի տների շրջակայքում են հանդիպում` այգիներում, բակերում: Այսինքն, բոլորը վտանգված են:
Մյուս տուժողը 17-ամյա Գեւորգյան Սարգիսն է: Դեպքը տեղի է ունեցել այգու տարածքում, որտեղ գյուղացիները հող են մշակում ու բերք հավաքում: Այժմ նրանց առողջական վիճակը լավ է, նրանք արդեն տանն են:
Նման դեպքերում գյուղի բնակիչները ստիպված են տուժողին հասցնել Արմավիր քաղաք, որից գյուղի հեռավորությունը 2 կմ է: Օձի խայթոցի դեպքերը ողջ ամռանն ուղեկցում են այս և հարակից գյուղերի բնակիչներին:
Նկարը http://tesankyun.am կայքից է:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք






