Քլաբորատորիայում բացվեց առաջին Պուտին ակումբը
Քլաբորատորիայում բացվեց առաջին Պուտին ակումբը
Geolocation is 40.1920381, 44.5209484
Հունվարի 31-ին Քլաբորատորիայում բացվեց Պուտինի առաջին ակումբը Հայաստանում: Նախաձեռնող խումբ`
«Առաջին ռազմահայրենասիրական» շարժումը,
«Հայկական մեդիա խումբ» կենտրոնը
«Բարսեղյան մեդիա» մեդիադաշինքը,
«Ռուսաց արծիվներ» ռազմահայրենասիրական միավորումը,
«Մութ ուժեր™» նախաձեռնությունը,
«Մեկ Փիղ» կազմակերպությունների դաշինքը,
«Կոտայքի հաշվապահների միություն» միավորումը,
«Ռադիո Վան» ռադիոկայանը,
«Հայոց բլոգոսֆերա» ազատ դաշինքը,
«Ազատ ռուսաֆիլներ» նախաձեռնությունը,
Երիտասարդ ակտիվիստներ,
Անհատ ձեռներեցներ,
Թոշակառուների միությունը,
Առանձին անհատներ և քաղաքական գործիչներ:
Այստեղ յուրաքանչյուր ցանկացող մեկ բաժակ Պուտինկա օղիով և մեկ թթու վարունգով անդամակցեց ակումբին: Պաշտոնական բացման ժամանակ Գյումրիից հաղորդեցին, որ Պուտին ակումբ է բացվել նաև Գյումրիում` Մեկ Փիղ դաշինքի կողմից: Այնուհետև ակումբի անդամները գլխավոր քարտուղար ընտրեցին Նարեկ Մարգարյանին: Նա էլ հաղորդեց, որ հայտարարվում է Պուտինի երկրպագման մեկ ամսյակ: Նա նաև կոչ արեց, որ մյուս բոլոր Պուտին ակումբները միանան իրենց, այդպես ավելի ակնառու կլինի իրենց սերը դեպի Պուտինը:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





