Ընտրությունների մասին խոսելը`պարապ մարդու գործ
Ընտրությունների մասին խոսելը`պարապ մարդու գործ
<<Էհ, ինչ ընտրություններ, հերթական խաբեությունն ու ձևականությունը>>,- շտապեց դժգոհել Արարատի մարզի Հայանիստ գյուղի 67 - ամյա բնակիչ Պավել Սարգսյանը:
<<Մինչև էսօր ընտրվածներն ինչ են արել, որ էսօրից հետո էլ մի բան անեն>>, ասում է գյուղաբնակ Պավելն ու ավելացնում. <<Ով էշ, մենք փալան, ով էլ տեր, մենք ծառա>>:
Հայանիստ համայքի բնակիչներից հատկապես տարեցները գալիք խորհրդարանական ընտրություններից ակնկալիքներ չունեն, նրանք միաձայն հաստատեցին`<<Մենք հեչ, էս պատգամավորները թող մեր ջահելների ամար մի լավ բան անեն էս կորած գյուղում>>:
Հայանիստ համայնքի բնակիչներից, գետաշենցի 80 - ամյա Ալեքսան Բաբաջանյանն էլ ասաց.<<Ես լավ չեմ տեսնում, գնում եմ ընտրության, իմ տեղը մեկին կանչում են ընտրելու, ինչ իմանամ իմ ուզած թեկնածուինա ընտրում, թե մեկ ուրիշի>>:
Համայնքի բնակիչները նշեցին, որ իրենք գյուղի մարդիկ են, իրենց դարդն ու ցավը հող մշակել ու բերք ստանալն է, իսկ ընտրությունների մասին խոսելն էլ գյուղի ավագ սերունդը պարապ մարդու խոսակցություն է համարում:Բայևրայնպես մի ակնկալիք ուեն ընտրություններից, ով էլ ընտրվի գոնե մի բանով թեթևացնի գյուղացու հոգսը:
Համայնք բնակիչները նաև ասացին, որ դեռկմտածեն ընտրության գնան, թե ոչ, իսկ ընտրության դեպքումմ էլ ասացին`<<Թող մեր տեսած շունը մեզ կծի>>:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք







ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ