Իշխանությունը ժողովրդինն է
Իշխանությունը ժողովրդինն է
Geolocation is 40.1852986778718, 44.51496664978936
Ապրիլի 10-ին Ազատության Հրապարակում տեղի ունեցավ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության առաջին հանրահավաքը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, իր ելույթը սկսեց հիշեցումով այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն այն խլել են ժողովրդից: ՀՅԴ այստեղ է ժողովրդին իշխանությունը վերադարձնելու նպատակով: Վահան Հովհաննիսյանը կոչ արեց ժողովրդին միավորվել և "ոչ" ասել "գող ու անգրագետ" պարգամավորներին: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ժողովուրդը կարոտել է իրենց հեղափոխական լինելուն, և բացատրեց, որ ՀՅԴ հեղափոխությունը հենց իրենց ներկայացրած ծրագրի մեջ է ամփոփված:
“Եթե ամեն ինչ լավ է, ապա ի՞նչը պիտի փոխել, իսկ եթե վատ է, ապա ինչո՞ւ ձեզ չպիտի փոխենք” հարցադրումը իշխանություններին ուղղելով ելույթը շարունակեց ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ զավեշտի է նմանվում փոփոխությունների անհրաժեշտության մասին իշխանությունների հայտարարությունները: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իշխանություններն իրենց լծակները պետք է օգտագործեն հենց այդ փոփոխությունների համար, այլ ոչ թե ջանք ու եռանդ գործադրեն միայն մինչ ընտրությունները ժողովրդի քվեն ստանալու նպատակով, իսկ ընտրվելով՝ մոռանալ իրենց խոստումների մասին և հայտարարել, թե ամեն ինչ լավ է: Հայաստանում պետք է կատարել համակարգային փոփոխություններ և ձևավորել այնպիսի երկիր, որտեղ հայ մարդն իրեն լավ կզգա և չի մտածի երկիրը լքելու մասին:
Ելութ ունեցան նաև ՀՅԴ այլ ներկայացուցիչներ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ով ասաց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ կարող է փոխել մեր կյանքը, վերջ դնել այսօրվա ապիկար տնտեսական քաղաքականությանը, բեկանել մեր կյանքում առկա անարդարությունները:
“Հին առասպելներում անելանելի վիճակում հայտնված մարդիկ գնում էին իմաստունի մոտ: Մեր նոր առասպելում եւս եկել է իմաստունի մոտ գնալու ժամանակը: Նոր առասպելի իմաստունը հենց Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, սիրելի' ժողովուրդ”:
Հանրահավաքը շարունակվեց Ներսիկ Իսպիրյանի և մի շարք այլ երգիչների համերգով և ավարտվեց հրավառությամբ:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք






ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ